Գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի հանրությունից, կրթության եւ մի շարք այլ ոլորտներից, միջազգային կառույցներից, պետական գերատեսչություններից ու մասնավոր հատվածից, ՀԿ-ներից, Հայաստանից ու արտերկրից բազմաթիվ արձագանքներ կան Վարդան Ուռուտյանի՝ որպես ՀԱԱՀ ռեկտորի, պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Բազմաթիվ արձագանքներից, գնահատականներից, երախտագիտության արտահայտություններից ու պարոն Ուռուտյանի հետագա գործունեության վերաբերյալ բարձր ակնկալիքներից այս ոչ մեծ ծաղկաքաղը թույլ կտա ըստ արժանվույն գնահատել կատարված հսկայածավալ, հեղափոխական, երկրի համար կարեւոր աշխատանքը։
Լեւոն Գյուլխասյան, ԱՄՆ – Դուք այս ուղին սկսել եք վաղուց՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնից, ապա՝ ICARE հիմնադրամ եւ հետո Ագրարային համալսարան։ Համոզված եմ, որ Դուք հաջորդ հանգրվանի ճանապարհին եք։
Էրիկ Վույե, Վայհենշտեֆան-Թրիզդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահ, Գերմանիա – Հարգելի գործընկեր, սիրելի Վարդան, ես հանում եմ գլխարկս Ձեր եւ հանուն ՀԱԱՀ-ի եւ Հայաստանի Ձեր ունեցած ակնառու նվաճումների առջեւ։ Ընդունեք հարգանքս եւ շնորհավորանքս Ձեր աշխատանքի համար։ Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ ճանաչելը։ Հուսով եմ, կշարունակենք հանդիպել։ Ջերմ ողջույններ ՎԹԿԳ համալսարանի անունից։
Բերտրան Վենար, Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախագահ – Շնորհավորում եմ ՀԱԱՀ ռեկտորի Ձեր գերազանց ծառայության համար։ Մենք միասին առերեսվել ենք Քովիդ-19-ի ճգնաժամին եւ 2020 թ․ պատերազմին։ Ես լավ գիտեմ, թե որքան մեծ ու բազմազան նվաճումներ եք գրանցել։ Ձեր հմուտ առաջնորդությամբ, ՀԱԱՀ-ն արագորեն փոխակերպվել է․ Դուք մշտապես ամեն ինչից վեր եք դասել Հայաստանի եւ նրա ժողովրդի համար հավելյալ արժեք ստեղծելու հրամայականը։ Համոզված եմ, որ կշարունակեք Ձեր լավագույն որակները ի սպաս դնել հետագա աշխատանքում։
Զարուհի Հովեյան, ՀԱԱՀ ՈՒԳԸ նախագահ – Անհնար է Ագրարայինի հետագա զարգացումը առանց Ձեզ։ Այսքան միավորված ․․․ եւ մեծ հավատով Ագրարային չէի տեսել։ Ուսանող, մաքրուհի, անվտանգության աշխատակից, հաշվապահ, դասախոս, գիտաշխատող, պրոռեկտոր՝ բոլորի ցանկությունն է, որ Դուք շարունակեք լինել ռեկտոր։ Մենք Ձեզ հրաժեշտ չենք տալու։ Անվերջ, ամեն օր կարող ենք ասել՝ շնորհակալություն այն անհնարինի համար, որ Դուք արել եք։
Լեւոն Մկրտչյան, Վինետի Արմենիա – Դոկտ. Ուռուտյան, շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել եք ինձ եւ Ձեր հարյուրավոր այլ ուսանողների համար՝ որպես պրոֆեսիոնալ եւ ֆանտաստիկ ղեկավար, դասախոս ու ընկեր։
Հայկ Գեւորգյան, Հորիզոն 2020-ի Եւրոպական նախագծեր – Գերբարձր մակարդակի նվաճումներ։ Մեր սիրելի ու հարազատ դոկտ․ Ուռուտյան, հպարտ եմ, որ սովորել եմ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում՝ Ձեր ղեկավարության օրոք։ Հայաստանի ագրոբիզնեսի ոլորտը շարունակում է զգալ Ձեր նվիրվածության եւ պրոֆեսիոնալիզմի կարիքը։
Գայանե Աթոյան, MCLSView EIA & SEA փորձագետ – Ձեր պաշտոնավարման հինգ տարիները ՀԱԱՀ-ի եւ մեզ բոլորիս համար եղել են շարունակական նվաճումների տարիներ։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել եք եւ ապագայում կանեք մեր հայրենի երկրի համար։
Արա Չալաբյան – MBA, FCCA, CIA, CRMA, CRISCView, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, IMF-ի փորձագետ – Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում։
Դավիթ Մարկոսյան, Գերմանիա – Սիրելի դոկտ․ Ուռուտյան, խորին շնորհակալություն՝ համալսարանին եւ երկրին Ձեր նվիրվածության համար։ Մենք բոլորս ՀԱԱՀ-ի գեղեցիկ փոխակերպման ականատեսն ենք եղել եւ տեսել ենք Ձեր ջանքերը, որ շարունակելու են պտուղներ տալ գալիք սերունդների համար։ Դուք մինչ այդ էլ արդեն ստեղծել էիք Հայաստանում եզակի կրթական կառույց՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, որի հպարտ շրջանավարտն եմ: Ինձ հիացնում է շոշափելի դրական փոփոխություններ մտցնելու Ձեր կարողությունը։ Ուր էլ գնաք, որտեղ էլ ոտք դնեք՝ կծաղկեցնեք ու կզարգացնեք։ Ձեզ նման դասախոս, ղեկավար ու գործընկեր ունենալը հպարտություն է։
Արտակ Փիլոյան, ԱՏՀ եւ հեռահար զոնդավորման մասնագետ – Հարգելի պարոն Ուռուտյան, կողքից հետեւով համալսարանի փոխակերպման ուղուն, ես անկեղծորեն տպավորված եմ Ձեր բերած նշանակալի փոփոխություններով։ Ձեր անխոնջ ջանքերը համալսարանը հասցրել են նոր բարձունքի, որը թույլ է տալիս վերացնել որակյալ կադրերի հարցում եղած խզումը եւ հետազոտական ու գործնական աշխատանքները տանել դեպի գերազանցություն։ Դուք ապագա ղեկավարների համար բարձր նշաձող եք սահմանել։ Անկեղծորեն հուսամ, որ պաշտոնավարման դադարեցման Ձեր որոշումը ճնշման տակ չի եղել։
Կարեն Աղաբաբյան, BirdLinks Armenia-ի տնօրեն – Ագրարային համալսարանում Ձեր կատարած աշխատանքը հեղափոխություն էր․․․ Եվ դեռ շատ աշխատանք կա անելու։ Հաջողություն եմ մաղթում Ձեր հետագա աշխատանքում, անձնապես համոզված լինելով, որ առաջիկա հինգ տարիներին Դուք պետք է շարունակեք առաջնորդել Ագրարայինը։
Վադիմ Ուզունյան, ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում – Բրավո´։ Հսկայածավալ նվիրված աշխատանք, որը վերակենդանացրեց գյուղատնտեսական ոլորտի միակ բուհը։ Հսկայական շոշափելի նվաճումներ ղեկավարման կարճ ժամանակահատվածում։ Ես հպարտ եմ մեր գործընկերությամբ։ Մարդու աշխատանքի արդյունքը մնում է հավերժ։
Պասկալ Բոկերս, ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում նախագծի ղեկավար – Սիրելի Վարդան, ինձ համար հաճույք է եղել Ձեզ հետ աշխատելը։ Դուք կարող եք հպարտանալ Ձեր նվաճումներով։ Ամենայն բարիք եմ մաղթում։
Լեւոն Թադեւոսյան, Ռուս-հայկական համալսարան – Սիրելի պարոն Ուռուտյան, Ձեր մոտեցումներն ու ղեկավարման ոճը հիացմունքի են արժանի։ Ձեր ներդրումը ոչ միայն ՀԱԱՀ-ում, այլեւ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում հսկայական է եւ անգնահատելի. շնորհակալություն Ձեր արած աշխատանքի համար։ Ձեզ հետ աշխատելը իսկապես հաճույք է։
Քրիստինա Մարգարյան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ – Եթե երբևէ լիներ «Լավագույն ռեկտոր» մրցանակը, վստահաբար Դուք միակ արժանին կլինեիք այն ստանալու։ Ցավում եմ, որ մեր երկրում այդպես էլ չսովորեցին գնահատել արժանի մարդկանց, չտարբերակեցին իրական գործչին ամբոխահաճներից։
Մարի Բողոսյան, CIPR-ի տնօրեն – Պարոն Ուռուտյան, Ձեզ ճանաչում եմ վերջին հինգ տարիներին։ Տեսնելով, թե այդ ժամանակահատվածում ՀԱԱՀ-ն ինչպես է փոխակերպվել, հավատացած եմ, որ այդ ամենը տեղի ունեցավ Ձեր նվիրվածության, տեսլականի եւ անդուլ աշխատանքի շնորհիվ։
Ռուբեն Խաչատրյան, IUCN ICENCA-ի, IUCN WCPA-ի անդամ, ICCA-ի պատվավոր անդամ – Հուսով եմ, երկրիս ղեկավարները կարժեւորեն Ձեր մեծ ծառայությունը․․․
Էդիտա Ղազարյան, ԱՏՁՄ – Ձեզ հետ աշխատելը պատիվ է։ Դուք մեծ ժառանգություն եք թողել համալսարանում։ Մենք բոլորս Ձեր հսկայական ջանքերի եւ անհավանական առաջընթացի ականատես ենք եղել։
Տաթեւիկ Սողոմոնյան, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն – Հարգելի պարոն Ուռուտյան, ՀԱԱՀ-ի զարգացման գործում Ձեր ներդրումը անգնահատելի է, եւ մեծ պատիվ է Ձեզ հետ աշխատելը։
Բահարե Ֆաթեմի, Թումո լաբորատորիաների ղեկավար – Սիրելի Վարդան, ինձ համար պատիվ էր Ձեզ հետ համագործակցելը։ Հանում եմ գլխարկս Ձեր եւ Ձեր հաջողության բոլոր պատմությունների առջեւ։ Հաջողություն ապագա գործերում։
Կիմա Ղուլյան, ծրագրի ղեկավար – Ռեկտոր, որ փոխեց ագրարային կրթության մտածելակերպը։