Անվճար նախապատրաստական դասընթացներ դիմորդների համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2022-2023 ուստարվա առկա ուսուցման համակարգի ընդունելությանն ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն առարկաներից։

Դասընթացներն անցկացվելու են սույն թվականի  փետրվարի 15-ից մինչեւ հունիսի 1-ը, Ագրարային համալսարանում՝ բարձրակարգ մասնագետների ուժերով:

Դասընթացներն անցկացվելու են նաեւ առցանց եղանակով, այնպես որ կարող մասնակցել դիմորդներ ոչ միայն Երեւանից, այլ նաեւ բոլոր մարզերից:

Հարցերի եւ գրանցման համար մինչեւ փետրվարի 15-ը զանգահարեք (012) 58-58-28,  (095) 52-17-53 հեռախոսահամարներով, նաեւ կարելի է գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։