«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի (Ասինխրոն էլեկտրական շարժիչներ փոքր) վաճառքի վերաբերյալ:
Մրցույթը տեղի կունենա 2021թ․-ի դեկտեմբերի 13-ին, ժամը 14։00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։
1. Օտարման առարկա գույքի տվյալները |
1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին, մասնակցության վճարի չափ և այլն (այսուհետ Ցանկ)։ Հղում: Գույքի նկարագիր էլ. շարժիչ 13.12.21 Մասնակցության վճարը պետք է կատարել «Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին Հ/Հ 2470100531030000 |
2. Մրցույթի կարգը և պայմանները |
2.1 Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված մրցութային Կարգ-ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Հղում: ՀԱԱՀ գույքի օտարման կարգ առ 2019-07-24.pdf |
2.2 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնել Մասնակցության և գնային առաջարկի հայտ (Հայտ) և մասնակցության վճարը (տես 1.1. կետի հղումը) հավաստող փաստաթուղթ (Անդորրագիր) ք. Երևան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 129 սենյակ, մինչև դեկտեմբերի 12-ը, ժամը 12:00-ն։ Հայտը լրացվում է տեղում Անդորրագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայության պարագայում։ |
2.4 Մասնակցության կարգի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հիմնադրամ 012 583452, 012 528516 կամ 091566014 հեռախոսահամարներով Լիլիթ Աթանայանին։ |
2.5 Մրցույթի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը մինչև Հայտերի ներկայացման վերջին օրը՝ աշխատանքային օրերին։ Ձեզ հետաքրքրող Գույքի գտնվելու վայրերն են՝ ք. Երևան Տերյան 74, ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի պահեստային տարածք, զանգահարել 2.4 կետի հեռախոսահամարներով: |
2.6 Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հիմնադրամ՝ փակ և կնքված (իրավաբանական անձի դեպքում), կամ միայն ստորագրված (ֆիզիկական անձի դեպքում) ծրարով: Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները. ● «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ, ● «գույքի մրցութային կարգով վաճառքի մասնակցության և գնային առաջարկի հայտ», ● ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները,իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ, ● հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև գտնվելու վայրը, ● լոտի համարը ( կարող եք գտնել 1․1 հղումով՝ Ցանկում): ● ծրարին կից ներկայացվում է մասնակցության վճարի Անդորրագիրը: |
3. Մրցույթի արդյունքների ամփոփում |
3.1 Գույքի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի կողմից առաջարկվող մեկնարկային գնից: |
3.2 Եթե առաջարկված լոտի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով: 3.3 Միատեսակ գույքի 1-ից ավելի քանակի ձեռք բերման դեպքում, լոտը կարող է վաճառվել ինչպես ամբողջ խմբաքանակով, այնպես էլ մասնակիորեն: Մասնակի ձեռքբերման պարագայում, գույքի ընտրության առավելությունը տրվում է բարձր գին առաջարկողին, իսկ հաջորդող ավելի ցածր գնառաջարկները՝ ընտրում են մնացած գույքից: |
3.4. Մրցույթն ամփոփելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մնացած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի վերադարձման կարգի մասին: |
3.5. Եթե Գնորդը հրաժարվում է վճարել հաղթած լոտի համար, ապա վերջինիս չի վերադարձվում մասնակցության վճարը և հաղթող է ճանաչվում տվյալ Գույքի ձեռք բերման համար հաջորդ առավել բարձր գին ներկայացրած մասնակիցը: |
4. Մրցույթի հաղթողի հետ գումարի վճարման կարգն ու պայմանները |
4.1 Գործարքի վավերացման և գրանցման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը կատարում է Գնորդը: Գնորդը Գույքի արժեքը վճարում է միանվագ` «Արդշինբանկ» ՓԲԸ բանկի համապատասխան հաշվին Հ/Հ 2470100531030000, ծանուցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվանցելով մասնակցության վճարը։ |
4.2 Գնորդը պարտավորվում է իր միջոցներով տեղափոխել մրցույթով ձեռք բերված Գույքը ծանուցվելու օրվանից 10 օրվա ընթացքում, հակառակ դեպքում կկիրառվեն Գույքի պահպանության հետ կապված վճարներ։ |