«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի պատասխանատուները հայտնել են, որ ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 3 մագիստրանտներ եւ ՀԱԱՀ-ի բակալավրիատի 3 ուսանողներ, մասնակցելով Վայհենշտեֆանի համալսարանի Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակը՝ 2022 թ․ ապրիլի սկզբից մինչեւ սեպտեմբերի վերջը, Գերմանիայում անցկացնելու համար կազմակերպված առցանց հարցազրույցին՝ հնարավորություն են ստացել արտադրական փորձուսուցումն անցկացնելու հիշյալ գործընկեր համալսարանում։ Սարգիս Գեւորգյանը, Լիանա Աթանեսյանը, Ռազմիկ Սարգսյանը, Սոնա Դաջունցը, Մանյա Անտոնյանը եւ Հայրապետ Դավթյանն արդեն Վայհենշտեֆանում են։
Համագործակցությունը տարիներ առաջ սկսվել եւ հաջողությամբ շարունակվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող միջբուհական համաձայնագրի շրջանակում:
«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի թիմը ողջունում է ՀԱԱՀ-ի հերթական խմբի հաջողությունը, ջերմորեն շնորհավորում եւ մաղթում է եռանդ ու անմնացորդ նվիրում նորանոր ձեռքերումներ նվաճելու ճանապարհին։