Ագրարային համալսարանը պատվաստվում է

ՀԱԱՀ-ի՝ «Արդշինբանկի» ընթերցասրահում օրեր շարունակ անսովոր տեսարան էր՝ այստեղ պատվաստվում էին համալսարանի աշխատակիցները: ՔՈՎԻԴ-19-ի համավարակի դեմ պատվաստումների վերաբերյալ գրքույկներն ու ծրագրերը, զանազան միջոցներով հասանելի հանրային տեղեկատվությունը, առօրյա կյանքում եւ համացանցում օրը 24 ժամ հնչող ոչ միանշանակ կարծիքները – այս բոլորը մնում են ընթերցասրահի դռներից այնկողմ:

Դռներից ներս, այնուամենայնիվ, պաշտպանված լինելու եւ հարազատներին, մերձավորներին, ընկերներին ու ուսանողներին պաշտպանելու, չվնասելու գիտակացությունն է առաջնայինը:

Պավաստվում են բոլորը, անշուշտ՝ ովքեր հակացուցումներ չունեն: Վերջին օրերին հարյուրավոր աշխատակիցներ են պատվաստվել եւ քիչ թե շատ էական որեւիցե բարդություն չի եղել: Ահա եւ վերոնշյալ «երկընտրանքի» սպառիչ պատասխանը:

Առողջապահության նախարարության այսօրվա՝ հոկտեմբերի 4-ի տվյալով, երկրում կես միլիոնից ավելի պատվաստում է կատարվել, որից 164447-ը՝ երկրորդ դեղաչափ: