Շուրջ մեկ տարի է ինչ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը արդյունավետ կերպով գործակցում է տարածաշրջանի առաջատար գյուղատնտեսական հոլդինգի՝ Սպայկա ՍՊԸ-ի հետ։ Գործակցությունը իրականացվում է մի քանի ուղղություններով։ Ուսանողները փորձուսուցում անցնելու գերազանց հնարավորություն են ստացել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած եւ աշխարհում ամենամեծ ջերմատնային համալիրում, ավելի քան 400 հա զբաղեցնող ինտենսիվ այգիներում, տարեկան ավելի քան 2000 տոննա արտադրողականությամբ պանրի եւ այլ կաթնամթերքների գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանում։
Մրգի ու բանջարեղենի արտադրության եւ արտահանման առաջատար Սպայկա ընկերության տարբեր օղակներում աշխատում են Ագրարային համալսարանի բազմաթիվ շրջանավարտներ:
Այս տարվա նոյեմբերին կնքված գործակցային հուշագիրը ոչ միայն արդյունքն է արդեն կայացած բեղմնավոր գործակցության, այլեւ՝ այն ընդլայնելու եւ նոր ուղղություններ ներառելու առհավատչյան: Որպես նման նոր ուղղություններից մեկը, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնել արտադրությունում ՀԱԱՀ-ի դասախոսների վերապատրաստման ծրագրեր: Դրանով իսկ Սպայկան մեզ կօգնի լուծել համալսարանի համար արդիական խնդիրներից մեկը:
- 13/12/2019
- 2019