«Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը հայտարարում է անհատական հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ՝ կրթական, հետազոտական եւ խորհրդատվական կազմակերպություններում աշխատող, առնվազն տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունեցող հետազոտողների համար։
Ծրագրերը ֆինանսավորվում են առավելագույնը 2 տարվա տեւողությամբ, մինչեւ 8 մլն դրամի սահմաններում։
Հետազոտական ծրագրերին ներկայացվող պահանջներին, ֆինանսավորման վերաբերյալ որոշումների ընդունման կարգին, վճարման փուլերին եւ ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետին առնչվող մանրամասներին, ինչպես նաեւ ՏԿՀԱ կենտրոնի կոնտակտային տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ։