Վանաձորի մասնաճյուղում բացվեց հերոսների հիշատակը հավերժացնող հուշատախտակ, տնկվեցին թույաներ

… Կռիվներում ընկան նրանք, բայց ապրում է նրանց հոգին ապրողների հոգիներում…

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի մարտիրոսված ուսանողներ Տիգրան Մնոյանի, Հովհաննես Փափազյանի, Կարեն Ավետյանի հիշատակն անմահացնող հուշատախտակը բացվեց ապրիլի 20-ին:

Հայ քաջորդին իր կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին, լույս դարձավ, որ մենք շարունակենք խավարը լույսի վերածել,  նահատակվեց, որ մեր երթի ճամփան անխոտոր լինի, անմահացավ որպես մի փյունիկ՝ մեզնից յուրաքանչյուրի մեջ գալիքում  վերածնվելու համար:

Նրանց արյամբ ներծծված մայր հողն, այո՛, նորից կանաչելու է, նորից ծաղկելու հայրենին, որովհետեւ հայ ժողովուրդը փյունիկի նման մոխիրներից հառնելու հատկություն ունի: Եւ որպես դրա վկայություն՝ համալսարանի բակում կբարձրանա այն թույան, որը կհավերժացնի մեր անմահ հերոսների հիշատակը:

Հավերժի փառքը Քեզ, հա՛յ զինվոր, մեր խոնարհումը ձեզ, հերոսածի՛ն մայրեր:

 

Աննա Խառատյան
Վանաձորի մասնաճյուղի մեթոդիստ