Վանաձորի մասնաճյուղում ավարտվեցին դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները

Ավարտվեցին  Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 2019-2020 ուստարվա ավարտական 6-րդ կուրսերի ուսանողների դիպլոմային աշխատանքների (նախագծերի) առցանց  պաշտպանությունները: «Գյուղատնտեսական հումքի եւ պարենամթերքի  փորձաքննություն, ստանդարտացում եւ սերտիֆիկացում» մասնագիտության շրջանավարտ կուրսի աշխատանքների առցանց պաշտպանությունից հետո վերջին ակորդը  «հնչեցրին»  «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ»  մասնագիտության ուսանողները:

Հարկ է նշել, որ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը դրական գնահատեց բոլոր շրջանավարտների աշխատանքները:

ՀԱԱՀ-ի հանրույթը, միանալով Վանաձորի մասնաճյուղի ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական կազմին՝ առողջություն ու հաջողություն է ցանկանում բոլոր շրջանավարտներին եւ մաղթում, որ նրանք  գտնեն իրենց տեղը մասնագիտական աշխատաշուկայում՝ նպաստելով  մեր երկրի զարգացմանն ու  առաջընթացին: