Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարան են ոտք դնում բակալավրիատի առաջին կուրս ընդունված ուսանողները: Այս տարի ուսումնական տարվա առաջին օրը, որն ավանդաբար տոնում ենք որպես Գիտելիքի օր, չի նշվում սովորական ձեւաչափով՝ համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց բազմամարդ հավաքով: Պատճառը բոլորին հայտնի է՝ համավարակը, որն իր «ուղղումներն» է մտցրել մեր կյանքի ու գործունեության գործնականում բոլոր բնագավառներում:
Ագրարային համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողությանը, հատկապես առաջինկուրսեցիներին շնորհավորում ենք սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, ցանկանում բեղմնավոր ուսումնական տարի:
Շարունակական բարեփոխումների շնորհիվ 2020-2021-ը, անկասկած, լինելու է նորացվող համալսարանի հաջողության նորօրյա պատմության եւս մեկ կարեւոր հանգրվան:
Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի սեպտեմբերյան ուղերձը կարող եք լսել այս հղումով: