Հարգելի ուսանողներ և դասախոսներ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շարունակելու է ուսումնական գործընթացի հեռավար կազմակերպումը՝ օգտագործելով Moodle էլեկտրոնային ուսուցման հարթակը (elearning.anau.am), Zoom.us հարթակը և էլեկտրոնային գրադարանը (library.anau.am)։
- Moodle հարթակում ներբեռնված են բակալավրիատի ու մագիստրատուրայի առկա համակարգի բոլոր կուրսերի դասընթացների նյութերը, գրականության ցանկը, ինքնուրույն աշխատանքների թեմաները։ Գործում է նաև ֆորում հատվածը՝ քննարկումներ կազմակերպելու համար։
- Մարտի 23-ից ուսումնական գործընթացն ըստ գործող դասացուցակի կազմակերպվելու է zoom.us համակարգի միջոցով (դասախոսները և ուսանողները պետք է գրանցվեն zoom.us համակարգում)։ Ուսումնական գործընթացը գործելու է հետևյալ ժամանակացույցով՝ 1-2 դասաժամ – 10․00 – 10․40 3-4 դասաժամ – 11․00-11․40 5-6 դասաժամ – 12․00-12․40 7-8 դասաժամ – 13․00-13․40
- Ուսանողները կարող են օգտվել նաև էլեկտրոնային գրադարանի ռեսուրսներից, այցելելով library.anau.am կայք։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
Արմենակ Տեր-Գրիգորյան – Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան – 093 425507
Արևիկ Աբովյան – Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան – 094328024
Արման Սիմոնյան – Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան – 093545524
Կարեն Մինասյան – Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան – 094739972
Էդուարդ Ղազարյան – Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան – 091456827
Արմեն Աղասարյան – Ա․ Քոչինյանի անվան քոլեջի տնօրեն – 055648199
Տիգրան Վանդունց – Սիսիանի մասնաճյուղի տնօրեն – 093280904
Ալեքսանդր Հակոբյան – Վանաձորի մասնաճյուղի տնօրեն – 091149412
Գագիկ Վարդանյան – Շիրակի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն – 095105455
Հարություն Հարությունյան – Հեռակա ուսուցման դեպարտամենտի պետ – 055407795
Տեխնիկական խնդիրների դեպքում կարող եք հարցերն ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Հարթակների օգտագործման ուղեցույցները և լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի վերոնշյալ էլեկտրոնային հարթակներում, համալսարանի կայքում, ֆեյսբուքյան էջում, Mulberry համակարգում, ինչպես նաև էլեկտրոնային փոստերի միջոցով։