Մրցույթ թափուր պաշտոնները զբաղեցնելու մասին

haytararutyun

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ հետեվյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:
1. «Սիսիան» մասնաճյուղի տնօրենի
2. «Շիրակի Մ.Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի տնօրենի
3. «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի
4. «Ագրոկենսատեխնոլոգիա գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի
5. «Ոսկեհատի խաղողագինեգործություն գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրենի:

Մրցույթին կարող են մասնակցել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան* և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։

* «Շիրակի Մ.Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդի համար գիտությունների թեկնածուի գիտական աստիճան չի պահանջվում:
Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։
Դիմումները և համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդհանուր բաժին՝ ռեկտորի անունով:

Հասցե՝ 0009 Երևան, Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Հեռ. 012-52-04-22, 010-56-59-11
ՌԵԿՏՈՐԱՏ    

27.02.2020թ.