Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցում է LINC -Եվրոպայում ակադեմիական ինտեգրմանն ուղղված անդրազգային գործընկերություն. Քաղաքային կապույտ-կանաչ ենթակառուցվածքներ Եվրոպայի Արեւելքում եւ Արեւմուտքում ծրագրին։ Բուհի կողմից աշխատանքները համաարգում են Մերուժան Գալստյանը, Հովիկ Սայադյանը, Կարինե Սարգսյանը եւ Զարուհի Հովեյանը։
Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել եւ պարզել, թե ինչպես են մարդիկ օգտագործում այգիները, արգելոցները, անտառները, լճերը, առվակները եւ լողափերը, ինչպես նաեւ հաղթահարել միջազգայնացման մարտահրավերները ակադեմիական եւ բարձրագույն կրթական հաստատությունների շրջանակներում։
Ծրագիրը իրականացվում է նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի գյուղատնտեսական համալսարաններում եւ համակարգվում է Գյուղատնտեսական գիտությունների շվեդական համալսարանի կողմից։
Ծրագրի առաջին փուլում տեղի է ունենում առցանց հարցում, որին կարելի է մասնակցել անցնելով այս հղմամբ՝ Կանաչ տարածքներ քաղաքներում եւ դրանց շրջակայքում
ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական եւ վարչական աշխատակիցներին եւ ուսանողությանը խնդրում ենք ակտիվ մասնակցել հարցմանը։
Մասնակցությունը կարեւոր ներդրում կունենա Հայաստանի քաղաքների բնապահպանական աշխատանքների հետագա պլանավորման գործում: