Բուհ – աշխատաշուկա՝ կայուն ապագա. աշխատանքի տոնավաճառ 2021

ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը սիրով տեղեկացնում է, որ աշխատանքի տոնավաճառն այս տարի տեղի կունենա 2021թ. մայիսի 26-ին, ժ. 11:00-15:00-ը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարակից պուրակում (հասցե՝ ք. Երեւան, Տերյան 74):

Ամենամյա այս միջոցառումը լավագույն հնարավորություն է գործատուների համար՝ հանդիպելու ՀԱԱՀ-ի եւ հայաստանյան մյուս բուհերի ավարտական կուրսերի ուսանողների եւ շրջանավարտների հետ, ովքեր փնտրում են իրենց աշխատանքային կարիերան սկսելու կամ շարունակելու ուղիներ:

Կազմակերպման ընթացք

Յուրաքանչյուր գործատու կունենա միջոցառման վայրում անվճար հիմունքներով հատկացված տաղավար, որտեղ կներկայացնի նյութեր ընկերության եւ առաջարկվող աշխատատեղերի, փորձուսուցումերի եւ տվյալ կազմակերպության կադրային քաղաքականությանն առնչվող այլ տեղեկատվության վերաբերյալ: Ցանկալի է, որ մասնակից ընկերություններին ներկայացնեն կադրերի կառավարման եւ աշխատակիցների ընտրության պատասխանատու անձինք:

Գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալ թեկնածուների հետ, անցկացնել նախնական հարցազրույցներ՝ միաժամանակ աշխատանք փնտրողներին խորհրդատվություն մատուցելով:

 Պայմաններ

  1. Աշխատանքի տոնավաճառին մասնակցող ընկերությունները տոնավաճառի ընթացքում ակտիվորեն կհամալրեն գոյություն ունեցող կամ ակնկալվող թափուր աշխատատեղերը:
  2. Նախնական գրանցումը պարտադիր է։
  3. Տոնավաճառի ընթացքում ընկերությունները կընդունեն դիմումներ եւ/կամ CV-ներ:
  4. Տոնավաճառի ավարտին գործատուները կամփոփեն եւ կներկայացնեն արդյունքները։

Սիրով հրավիրում ենք բոլորին ակտիվ մասնակցություն ցուցաբերել տոնավաճառին:

Շնորհակալություն համագործակցության համար: