ՀԱԱՀ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը վաղը՝ մարտի 17-ին, անցկացնելու է Առողջարարական օր համալսարանի աշխատակիցների համար: Տղամարդիկ եւ կանայք կարող են իրենց ուժերը չափել սեղանի թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ եւ հրաձգություն մարզաձեւերից:
Ցանկացողներին սպասում են ժ. 14:45-ին համալսարանի գլխավոր մասնաշենքի մարզադահլիճում:
Սիրով եւ ակտիվ մասնակցության ակնկալիքով՝
Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն