ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հայտարարել է, որ հարդյունս պարետատան հետ քննարկման, որոշում է կայացվել դասագործընթացը վերսկսել նաեւ բուհերում։ Ընդսմին բակալավրիատի առաջին կուրսի ուսանողների համար դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին, իսկ մյուս բոլոր ուսանողների համար՝ սեպտեմբերի 15-ին։
Դասերի մեկնարկի կարգի, դասագործընթացի կազմակերպման եղանակի (այն կիրականացվի հիբիդային եղանակով՝ առկա եւ հեռավար) եւ դասացուցակների մասին մանրամասները բուհերը կհայտարարեն լրացուցիչ։ Այդ մասին որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարարի՝ բուհերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Ուսանողներին եւ դասախոսներին ուղղված խոսքում նախարար Հարությունյանը նաեւ նշել է հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանմանը պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումների անխուսափելիության մասին։