Օրեր առաջ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արման Ներսիսյանը օգնել է ընկերներին՝ դուրս է բերել այրվող տանկից, եւ երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Երեւան, Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բժիշկները մեր խիզախ Արմանի վիճակը գնահատում են կայուն ծանր:
Փառք Աստծու, նա արդեն դուրս է եկել ճգնաժամից: Տագնապներ կային, որ տեսողությունը կարող է կորցրած լինել, սակայն, հուրախություն բոլորիս՝ արդեն հայտնի է, որ աչքերն անխաթար են:
Հարազատները պատմում են, թե քնից արթնանալ-ուշքի գալուն պես հարցրել է բժիշկներին. «Երբ կարող եմ շարք վերադառնալ…»:
Արմանը 20 տարեկան է, ծնվել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում:
Առողջություն ու շուտափույթ ապաքինում մաղթենք մարտի դաշտում վնասվածքներ ստացած մեր զինվորներին եւ Տերը բոլորին պահապան: