Անվճար կրթական ծրագրերի մրցույթ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է 2 անվճար կրթական ծրագրերի մրցույթ:

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՎԻԱՑԻՈՆ ՑԱՆՑ» ԾՐԱԳԻՐ

Եվրոպական աերոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալությունը (այսուհետ՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ միջազգային կազմակերպություն) հայտարարել է  «Երիտասարդ ավիացիոն ցանց» (“Young Aviation Network”, այսուհետ՝ YAN) ծրագիրը:

YAN ծրագրին մասնակցելու պահանջներն են՝

  • Տարիքը՝ 18-22 տարեկան,
  • Կրթությունը՝ միջնակարգ և բարձր,
  • Անգլերեն լեզվի բավարար իմացություն (ազատ շփում):

Մրցույթին դիմելու  վերժնաժամկետը  2020 թվականի փետրվարի 10-ն  է։

Մրցույթին մասնակցել ցանկացողները անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե` [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով YAN ծրագիր։

Մանրամասներին և պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝

http://www.gdca.am/article/269?fbclid=IwAR0zzXMnBfUvbnpGLIPsVrRfsX58oGLep91WGVfIiYiv4JnX5uFUOeT-A9o

Ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել (060) 43-42-05 հեռախոսահամարով:

 

ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի բարձրագույն քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը (այսուհետ՝ ՈՒԻՔԱ) հայտարարվում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն «Քաղաքացիական օդանավերի թռիչքային շահագործում» մասնագիտությամբ (25.03.03), որին կարող են դիմել ՀՀ-ում բնակվող այն քաղաքացիները (արական, իգական սեռերի), ովքեր նվազագույնը հանրակրթական դպրոցների շրջանավարտներ են, ավարտական դասարաններում սովորող աշակերտներ, ունեն միջնակարգ կրթություն:

Մրցույթին դիմելու  վերժնաժամկետը  2020 թվականի փետրվարի 7-ն  է։

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ (հասցե՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան):

Ընդունելության կարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝ http://www.gdca.am/article/268

Ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել (060) 37-35-47 հեռախոսահամարով: