Ուսումը Հռոմի Սապիենցա համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնք չեն ավարտում 2024 թ․ գարնանը եւ որոնց սովորած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի առաջարկած առարկաներին (https://corsidilaurea.uniroma1.it/en/solr-offerta-formativa-t?search_api_views_fulltext=

Բակալավրիատի ուսանողները կարող են առարկաներ ընտրել նաեւ մագիստրոսական կրթական մակարդակի ցանկից։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորեւ ներկայացված փաստաթղթերը PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:

✅Բակալավրիատի ուսանողների եւ մագիստրանտների ներկայացնելիք փաստաթղթեր՝

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի մագիստրանտ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից),
  2. Անձնագրի պատճեն,
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով),
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով),
  5. Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով),
  6. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, տարբեր լեզվի կենտրոնների, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է),
  7. Ուսուցման համաձայնագիր (Learning agreement)` https://erasmus-plus.ec.europa.eu/resources-and-tools/mobility-and-learning-agreements/learning-agreements:

✅Ասպիրանտների/հայցորդների ներկայացնելիք փաստաթղթեր՝

  1. Ապացույց ՀԱԱՀ-ի ասպիրանտ/հայցորդ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից),
  2. Անձնագրի պատճեն,
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հետազոտական աշխատանքի մանրամասն ներկայացմամբ,
  4. Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով),
  5. Նախապատվությունը՝ Հռոմի Սապիենցիա համալսարանի առաջարկած դասընթացներից, (https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes)
  6. Հրատարակությունների ցանկ,
  7. ՀԱԱՀ-ում ղեկավարի երաշխավորագիր (անգլերենով),
  8. Հռոմի Սապիենցիա համալսարանից ընտրված պրոֆեսորի տրած երաշխավորագիր, որը կլինի հետազոտողի ղեկավարը,
  9. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, տարբեր լեզվի կենտրոնների, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի սեպտեմբերի 22-ը:

Օգտակար հղումներ․

– Հռոմի Սապիենցա համալսարանի վերաբերյալ https://www.uniroma1.it/en/pagina-strutturale/home

– Անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար՝ https://drive.google.com/drive/folders/1SRZj7WLKT934gzTJlyNNozgup2z-0-Dq?usp=sharing

– Ինչպես լրացնել ուսումնառության պայմանագիրը՝ https://erasmus-plus.ec.europa.eu/resources-and-tools/mobility-and-learning-agreements/learning-agreements/studies-agreement-guidelines-ka171

Ուսումնական տարվա օրացույց՝ https://www.uniroma1.it/en/pagina/academic-calendar

– Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://corsidilaurea.uniroma1.it/en

ՈՒշադրություն.

Առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների եւ տարբեր կուրսերի համար նախատեսված գարնանային կիսամյակի առարկաներից)։

– Ասպիրանտների համար՝ https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes

Այն ուսանողները, ասպիրանտները/հայցորդները, ովքեր մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Հռոմի Սապիենցիա համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։

Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն եւս մեկ մրցույթի, որը կիրականացնի Հռոմի Սապիենցիա համալսարանը։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: