«2017-ին մեկնարկեց համագործակցության Էրազմուս+ եւ TOPAS համատեղ ծրագիրը, որի բաղադրիչներից մեկն էլ նախատեսում էր դասախոսների վերապատրասում՝ ուսանողակենտրոն իրողությունների տեսակետից: Առաջին վերապատրաստումը երկու տարի առաջ էր: Հիմա՝ մարտի 22-ին, մեկնարկեց երկրորդ քառօրյա փուլը», – ասում է միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գարեգին Համբարձումյանը:
Քանի որ վերապատրաստվողները տնտեսագիտության ֆակուլտետից էին, մեկնարկի առթիվ շնորհավորեց եւ հետաքրքրիր աշխատանք մաղթեց դեկանը՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը:
Գործնական պարապմունքները վարում է ՀԱԱՀ հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս, ճշմարիտ վանեցի Գագիկ Կիրակոսյանը: Նա առաջարկեց աշխատանքը սկսել «սառույցը կոտրելուց» եւ ներկայացավ: Դատելով լսարանի հետ աշխատելու առաջին րոպեներից՝ մեր գործընկերներին հետաքրքիր աշխատանք է սպասվում:
Մի մանրուք, որ շատ կարեւոր հանգամանքի վկայությունն է: Այս դասընթացի համար Գարիկ Համբարձումյանը նոթատետրեր էր պատվիրել, որոնց շապիկներին իր իսկ լուսանկարած եկեղեցու պատկերն էր: Սա աշխատանքին նվիրումի վկայություն է: