Վարդան Ուռուտյան
Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 1-ին
«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի «Ագրիքեմփ» ծրագրի Ագրոթուին բաղադրիչի համակարգող, թիմի ղեկավար(համաձայնությամբ)
Կրթություն և վերապատրաստում
1994-1999 թթ․ սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը՝ «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ
1999-2002 թթ. ասպիրանտ, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, «Տնտեսագիտության տեսություն» ամբիոն
2003 թ. ավարտել է Գուելֆի համալսարանի (Կանադա) հետասպիրանտական հատուկ դասընթացը
2006-2012 թթ. Համաշխարհային բանկի ինստիտուտի կողմից ստացել է 4 հավաստագիր
2008 թ. ավարտել է Տեխասի A & M համալսարանի «Առաջնորդություն և կրթության կառավարում» հատուկ դասընթացը
2011 թ. ավարտել է Մաաստրիխտի կառավարման դպրոցի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարում» գործադիր կառավարման ծրագիրը։
Աշխատանքային փորձ
2000 թ.-ից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ԱՄՆ գյուղդեպարտամենտի և Տեխասի A & M համալսարանի կողմից հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (Ագրոբիզնեսի դեպարտամենտ), դասախոս և հետազոտող
2005-2007 թթ․ Ագրոբիզնեսի դեպարտամենտ, փոխտնօրեն
2007-2018 թթ․ Ագրոբիզնեսի դեպարտամենտ, տնօրեն
2018-2024 թթ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ռեկտոր
2024 թվականից «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի Ագրիքեմփ ծրագրի Ագրոթուին բաղադրիչի համակարգող, թիմի ղեկավար։
Գիտական գործունեություն
2002 թ. տնտեսագիտության թեկնածու
2007 թ․ դոցենտ
2010 թ. փետրվարից Տեխասի A & M համալսարանի (ԱՄՆ) Գյուղատնտեսական էկոնոմիկայի դեպարտամենտի ասոշիեյթ պրոֆեսոր։
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Հավելյալ տեղեկություն
Տիրապետում է մի շարք վերլուծական ծրագրակազմերի (SPSS, SIMETAR և այլն)
Անգլերեն լեզվով դասավանդում է «Ֆինանսների կառավարում», «Ֆինանսների վերլուծություն» և «Գյուղատնտեսական կոոպերատիվներ» դասընթացները
Մասնակցել է տարածաշրջանային և միջազգային մի շարք հետազոտական ծրագրերի
Եղել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ և բազմիցս մասնակցել այդ կառույցների իրականացրած հետազոտական ծրագրերին՝ որպես թիմի ղեկավար և գլխավոր հետազոտող
2014թ.-ից մշակել և իրականացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող մի շարք կրթական ծրագրեր Վիրջինիայի տեխնոլոգիական և նահանգային համալսարանի, Ֆրեզնոյի նահանգային համալսարանի, Փենսիլվանիայի նահանգային համալսարանի (ԱՄՆ) և Գայզենհայմի համալսարանի (Գերմանիա) հետ Անդամակցում է գիտահետազոտական բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Պարենի և ագրոբիզնեսի կառավարման միջազգային ընկերակցությանը (IFAMA), Գյուղատնտեսական տնտեսագետների միջազգային (IAAE) և Եվրոպական ընկերակցություններին (EAAE) և Կոոպերատիվների միջազգային դաշինքի հետազոտական խորհրդին (ICA RC):
Գիտական հրապարակումներ
Հրատարակել է 40 գիտամեթոդական աշխատանքներ, որից 33-ը՝ ատենախոսության պաշտպանությունից հետո, իսկ 23-ը ներկայացվել են միջազգային գիտաժողովներում: Աշխատանքների թվում են երկու ուսումնամեթոդական ցուցումներ: Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ գովասանագրերի և հավաստագրերի:
2011 թ. Վ. Ուռուտյանը պարգևատրվել է ՀՊԱՀ ոսկե հուշամեդալով, իսկ 2015 թ․՝ ՀԱԱՀ ոսկե մեդալով:
2013 թ. խրախուսվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով: