Թումոյի մարզիչներն աշխատանք են առաջարկում ՀԱԱՀ ուսանողներին

Օրերս ՀԱԱՀ Ագրոթեք ինկուբատորում տեղի ունենացավ հետաքրքիր հանդիպում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչների, ավելի կոնկրետ՝ մարզիչների հետ: Նրանք ներկայացրեցին կազմակերպությունում առկա թափուր հաստիքները, խոսեցին Թումոյում աշխատելու հնարավորության ու հեռանկարների մասին:

Թումոյի մարզիչները, իրենց բնորոշ արդիական, ստեղծագործ մոտեցումներով, տեղեկացվածությամբ ու լավատեսությամբ, Թումոյում աշխատանքային կարիերա սկսելու վերաբերյալ բավականին կարեւոր տեղեկություններ փոխանցեցին Ագրարայինի ուսանողներին՝ փոխըմբռնման ու բարեկամական մթնոլորտում:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ Թումո լաբորատորիաների եւ Ագրարային համալսարանի տարբեր ստորաբաժանումների միջեւ գործակցությունը դինամիկ ու արդյունավետ կերպով զարգանում է: