Արաքսիա Սվաջյան
Ծնվել է 1978 թվականի ապրիլի 13-ին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Կրթություն և վերապատրաստում
2009 թ. «Հատուկ կրթություն», ԱՄՆ, Դետրոյթ
2013 թ. «Հատուկ կրթության համակարգը Գերմանիայում», Հատուկ զարգացման և վերականգնողական կրթության ինստիտուտ, Գերմանիա, Ռոստոկ,
2015 թ. «Երեխաների պաշտպանություն, հոգեսոցիալական աջակցություն», Իսրայել, Հաիֆա,
2017-2018 թթ. «Ներառական կրթության փորձի ուսումնասիրություն», ԱՄՆ, Մինեսոտայի համալասրան
2019 թ. «Պեկինի գործողությունների ծրագրի միջոցով ներառական զարգացման ապահովում», Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Գուանչժոու
1995-2000 թթ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ, Հատուկ մանկավարժ, լոգոպեդ
Աշխատանքային փորձ
2023 թ. հունվարի 3-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ:
2020 -2022 թթ. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն
2012 թ. Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ
2022 թ. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն-Յունիսեֆ Հայաստան, Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում, ծրագրի ղեկավար
2021 թ. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն- Համաշխարհային բանկ, Հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրում Տավուշի մարզի հանրակրթական հաստատություններում, լոգիստիկ աշխատանքների ծրագրի ղեկավար
2021 թ.Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն-Յունիսեֆ Հայաստան, Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը Covid–19 համաճարակի ժամանակ, ծրագրի ղեկավար
2019-2020 թթ. ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամության ֆունկցիոնալ գնահատման բարեփոխման ծրագրի համակարգող, խորհրդական
2019 թ. Վորլդ Վիժն Հայաստան, Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների համար սոցիալական ամբողջական ծառայությունների մշակման մասնագիտական խմբի փորձագետ
2013-2019 թթ. Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար
2019 թ. Erasmus+ Պորտուգալիա Ավեյրոյի համալսարան, դասավանդողների շարժունակության ծրագիր
2019 թ. Erasmus+ Ֆինլանդիա Օուլուի համալսարան, դասավանդողների շարժունակության ծրագիր
2019 թ.«Հայաստանի մանուկներ» հիմնադրամ, Կրթություն բոլորի համար ծրագրի փորձագետ, դասընթացավար
2019 թ. Երեխաների պաշտպանության ցանց, Inspire ծրագրի փորձագետ, Ընտանիքներն իրականացնում են փոփոխություններ, դասընթացավար
2018 թ. Յունիսեֆ Հայաստան, Խնամքի Փոքր խմբային տան մոդելի նախագծում, փորձագետ
2016-2018 թթ.ՀՊՄՀ-ԱՄՆ Մինեսոտայի համալսարան, Յունիսեֆ Հայաստան, «Ներառական կրթության բարեփոխումներին ընդառաջ» ծրագրի փորձագետ
2016-2017 թթ. ՀՊՄՀ-Յունիսեֆ Հայաստան, «Գործող և ապագա մասնագետների կարողությունների զարգացման» ծրագրի փորձագետ, վերապատրաստող
2015 թ. «Վորլդ Վիժն Հայաստան», «Խոցելի երեխաների սոցիալական ներառում» ծրագրի փորձագետ,
2014-2017 թթ. «Արև» երեխայի զարգացման կենտրոնի տնօրեն
2015-2020 թթ. «Վորլդ Վիժն Հայաստան», Տարածաշրջանային զարգացման ծրագրերի երեխաների պաշտպանության և կրթության ոլորտի վերապատրաստող
2010-2013 թթ. Մանկական զարգացման հիմնադրամ, ԵՀ ծրագիր «Հայաստանում երեխաների հանդեպ բռնության նվազեցում», վերապատրաստող
2009-2018 թթ. Մանկական զարգացման հիմնադրամ, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, փորձագետ, վերապատրաստող
2008-2012 թթ. Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան, հատուկ մանկավարժության ամբիոնի դասախոս
2007-2009 թթ. Հրաչյա Աճառյան համալսարան, մանկավարժության ամբիոնի դասախոս
2003-2007 թթ. «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Երեխաների պաշտպանության ծրագրի» բժշկահոգեբանամանկավարժական հանձնաժողովի գնահատման թիմի փորձագետ
2002 թ. «Արբես» առողջության կենտրոն, լոգոպեդ
2000-2003 թթ. Երևանի թիվ 275 մանկապարտեզ, հատուկ մանկավարժ, լոգոպեդ
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիտական հրապարակումներ
2012 թ. – դոցենտ
2009 թ. – մանկավարժական գիտությունների թեկնածու
60-ից ավելի տպագրված գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է: