2020-ի հունվարին անցկացված հաջող դասընթացից հետո Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնը (ECFS) Համաշխարհային բանկի հետ միասին հրավիրում է մասնակցելու երկրորդ, երկշաբաթյա «Train the Trainer» առցանց դասընթացին` նախատեսված համալսարանի դասախոսների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց ուսուցման հմտությունները քաղաքականությանն առնչվող թեմատիկ ուսումնասիրության մեթոդաբանության օգտագործման մեջ, ինչպես նաև բարելավել արդյունավետ հեռավար ուսուցման համար անհրաժեշտ հմտությունները:
Մասնակիցները պետք է լինեն բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակիցներ (դասախոս, դոցենտ, ասիստենտ, պրոֆեսոր և այլն) և ակտիվորեն ներգրավված լինեն սննդի և սնուցման քաղաքականության հետ կապված դասընթացների դասավանդման գործընթացում:
Անգլերենի և ռուսերենի իմացությունը պարտադիր է:
Բոլոր դասընթացները կլինեն անգլերեն ՝ առանց թարգմանության:
Վերապատրաստումը կտևի 2020 թ. դեկտեմբերի 7-18-ը։
Դասընթացին մասնակցությունն անվճար է։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2020թ.-ի նոյեմբերի 15-ն է:
Ընտրված դիմորդներին արդյունքների մասին կհայտնեն մինչև նոյեմբերի 27-ը:
Դասընթացի բովանդակությունը՝
անգլերեն-https://files.constantcontact.com/a2e9e118601/f14cbba6-9d54-4564-bc93-9a4c04e7e385.pdf
ռուսերեն-https://files.constantcontact.com/a2e9e118601/a7854700-0f10-40cb-9227-1c1d8ecf02e0.pdf
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Մոտիվացիոն նամակ
- Ինքնակենսագրական-CV
- Դիմում-հայտ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeP_LHokdA4Rc5IAEghIcGXHKBe6SIZVu3JNpJJYPxI7de5hw/viewform
Մանրամասներ`
https://files.constantcontact.com/a2e9e118601/f14cbba6-9d54-4564-bc93-9a4c04e7e385.pdf?fbclid=IwAR3a_oRdnF4bG8yTEDsXC1qKXFOrOz96DVPqYhqhUnRqEIqNWKUDZ-HsQl0
https://twitter.com/ECFSMSU
https://www.facebook.com/MSUECFS/
Հարցերի դեպքում դիմել [email protected], [email protected] էլ․հասցեներով: