Տեղեկատվական հանդիպում կենսաբազմազանության տվյալների կառավարման դասընթացին ընդառաջ

ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի կողմից իրականացվող ԲիոԴատա ծրագրի շրջանակում 2020թ.  փետրվարի 5-ին 343 լսարանում հաջողությամբ կայացավ տեղեկատվական գործնական հանդիպում առաջիկայում կայանալիք կենսաբազմազանության տվյալների կառավարման ժամանակակից մեթոդների դասընթացի վերաբերյալ, որին մասնակցեցին շահագրգիռ ուսանողներ, դասախոսներ և դասախոս-դասընթացավարներ։

ԲիոԴատա ծրագրի ՀԱԱՀ-ի համադրող, միջազգային գիտական ծրագրերի բաժնի պետ Արմինե Աբրահամյանը ուսանողներին ներկայացրեց կենսաբազմազանության կարևոր դերը և Հայաստանի՝ որպես կարևորագույն կենդանի օրգանիզմների ծագումնաբանական կենտրոնի, կենսաբազմազանության առանձնահատկությունները համաշխարհային տնտեսական և գիտական տեսանկյունից։

Տիկին Աբրահամյանը ուսանողներին ներկայացրեց միջպետական կարևոր կազմակերպություններ, ինչպիսիք են GBIF-ը, BIOSCAN -ը և այլն, որոնք խթանում են ամբողջ աշխարհում կենսաբազմազանության տվյալների թվայնացման, պահպանման,  հրապարակման և կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման ոլորտում համագործակցության զարգացմանը։ Դրանք ուղղակիորեն բխում են համաշխարհային կենսաբազմազանության պահպանության միջազգային կոնվենցիաներից, որոնց անդամակցում է նաև մեր երկիրը։

Ուսանողները մեծ հետաքրքրությամբ էին հետևում կենսաբազմազանության տվյալների հավաքագրման, ստանդարտացման, հրապարակման, կենսաթվայնացման ժամանակակից մեթոդների, գործիքների և ծրագրերի վերաբերյալ ներկայացվող նյութին։

Բուն դասըթացը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 3-ը։ Դասընթացի մասնակիցները ընտրվելու են մրցութային կարգով: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարելի է դիմել Արմինե Աբրահամյանին, 1-ին մասնաշենք, 252 սենյակ, զանգահարել 012 880 881 կամ գրել էլփոստի [email protected] հասցեով: