Արմինե Աբրահամյան
Բաժնի պետ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 252 սենյակ
- (+374)10 54-51-58, ներքին՝ 3-37
- [email protected]
- [email protected]
Մեր կարգախոսն է․
«Այսօրվա հետազոտությունը վաղվա
գյուղատնտեսության խելացի աճն է»։
Բաժնի տեսլականն է ընդլայնել ՀԱԱՀ-ի գիտահետազոտական գործունեության միջազգայնացումը, զարգացնել գիտական և հետազոտական կենտրոնների կարողությունները, որն իր հերթին կխթանի նորարարության և գյուղատնտեսության զարգացումը երկրում։
Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի նպատակն է.
- Բարձրացնել և զարգացնել ՀԱԱՀ-ի գիտական կենտրոնների հաստատութենական կարողությունները՝ միջազգային հետազոտական ծրագրերի շրջանակներում հետազոտական նորարարական ուղղությունների և արդիական մեթոդների ներդրման միջոցով:
- Բարձրացնել գիտական կենտրոնների աշխատակիցների՝ միջազգային գիտական մրցունակ ծրագրեր գրելու կարողություններն ու հմտությունները՝ համապատասխան ուսուցումների, թիմային աշխատանքի և ուղղորդման միջոցով։
- Համակարգել գիտական կենտրոնների կողմից ներկայացվող միջազգային հետազոտական ծրագրերը։ Օժանդակել լրացուցիչ ֆոնդահայթայթման և միջազգային գործընկերների որոնման գործընթացներին։
- Ստեղծել և ակտիվացնել գիտական համագործակցության կապեր աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական կենտրոնների, ինստիտուտների և համալսարանների հետ։
- Ակտիվացնել և զարգացնել ՀԱԱՀ գիտություն-կրթություն-արտադրություն կապերը։
- Խթանել հետազոտողների մասնակցությունը միջազգային գիտական համաժողովներին, սեմինարներին և ցանցային հանդիպումներին։
- Ազգային և միջազգային գիտաժողովների, սեմինար-քննարկումների կազմակերպում միջազգային գիտական ծրագրերի շրջանակներում։
- Ակտիվացնել ագրարային գիտության, խորհրդատվության, պետական ռազմավարության և բիզնես ոլորտների կապերը համապատասխան ենթակառույցների հետ համագործակցության ընդլայնման միջոցով:
Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժինը Facebook-ում:
Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի կողմից ներկայումս իրականացվում է ԲիոԴատա ծրագիրը, որը ֆինասավորվում է Նորվեգիայի Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության (DIKU) կողմից։
Ծրագրի նպատակն է ագրարային, բնապահպանական և կենսաբանական կրթության և հետազոտության ոլորտների մասնագետներին և հետազոտողներին փոխանցել կենսաբազմազանության հետազոտական տվյալների կառավարման և հրատարակման կենսա-թվայնացման ժամանակակից ծրագրերը, մեթոդներն ու հմտությունները։
Ծրագրի կատարման երեք տարվա ընթացքում կարողությունների զարգացման համար նախատեսվում է անցկացնել 5 ինտենսիվ դասընթացներ գործընկեր համալսարաններում։
- ուսանողները
- հետազոտողները
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենետիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են
Բելառուսի Գենետիկայի և բջջաբանության ինստիտուտը, Գիտություների ազգային ակադեմիան (Մինսկ, Բելառուս)
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (Երևան, Հայաստան)
Ուկրաինայի Խարկովի ազգային համալսարանը (Խարկով, Ուկրաինա)
Նորվեգիայի Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցների կենտրոնը (Օսլո, Նորվեգիա):