«Ագրոէկոլոգ» մասնագետն իրականացնում է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էկոլոգիական տեսակետից անվտանգ սննդամթերքի արտադրության, շրջակա միջավայրն աղտոտումից պաշտպանելու միջոցառումների կազմակերպում, գյուղատնտեսական արտադրությունում ռեսուրսա-խնայողական ու բնապահպանական տեխնոլոգիաների ներդրում: Ագրոէկոլոգ մասնագետի խնդիրն է մշակել և իրականացնել ագրոէկոհամակարգերի ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, դրանց կայունությունը պահպանելու, օպտիմալ կառուցվածքի ագրոլանդշաֆտներ ստեղծելու միջոցառումներ, գյուղատնտեսության էկոլոգիացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև դիտարկումների հիման վրա նյութեր հավաքել և տեղեկատվություն ներկայացնել համապատասխան ատյաններ` շրջակա միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ:
Ագրոէկոլոգ մասնագետը կարող է աշխատել բնապահպանության նախարարության վարչություններում և համակարգի բնապահպանական տեսչություններում, մարզերի գյուղատնտեսության և բնապահպանական վարչություններում, համայնքներում ու ֆերմերային տնտեսություններում, գյուղատնտեսության ոլորտի գիտական կենտրոններում, կեղտաջրերի մաքրման կայաններում և այլ ոլորտներում:
«Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնագիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որն ուղղված է հանրապետության էկոլոգիական իրավիճակի բարելավմանը, անտառային ռեսուրսների` որպես մարդկության կենսագործունեության և շրջակա միջավայրի բարենպաստ պայմանների ապահովման երաշխիքի պահպանմանն ու կայուն կառավարմանը, ինչպես նաև քաղաքներում, արդյունաբերական կենտրոններում և բնակավայրերում ռեկրեացիոն գեղազարդ և բարենպաստ սանիտարահիգիենիկ գոտիների ստեղծմանը: Անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման ոլորտի մասնագետների խնդիրն է անտառտնտեսությունների գործունեության արդյունավետ կազմակերպումը և կանաչ տնկարկների խնամքի իրականացումը, պահպանությունը և պաշտպանությունը, անտառ-պուրակային տնկարկների ընդարձակման, բնական վերարտադրության ապահովումը, ինչպես նաև խնամքի և սանիտարական հատումների նպատակային իրականացումը, անտառվերականգնման, անտառմելիորատիվ և պաշտպանական տնկարկների ստեղծման նախագծերի կազմումը և իրականացումը, համապատասխան տեսակաշարի առաջարկումը և դրանց զուգակցման սխեմաների մշակումը, գիտահետազոտական և փորձարարական ուսումնասիրություների կատարումը անտառ-պուրակային տնտեսություններում, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը և կենսաանվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը տնտեսությունում և նրա արտադրական գործունեությունում:
«Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող մասնագետը պաշտպանված գրունտի կառույցներում իրականացնում է գյուղարտադրության վարման մասնագիտական խնդիրների առաջադրում, դրանց լուծման վերաբերյալ ծրագրերի կազմում, աշխատանքների կազմակերպում, ջերմոցա-ջերմատնային տնտեսությունների ստեղծման համար ժամանակակից կառույցների ընտրություն:
Սահմանում է համապատասխան կառույցներում մշակաբույսերի տեսակային կազմը, կուլտուրշրջանառության վարման համակարգը, բանջարաբույսերի, պտղահատապտղային բույսերի, ծաղկաբույսերի, դեղաբույսերի և ուտելի սնկերի մշակության ժամանակակից տեխնոլոգիաներն ըստ շրջափոխման և արտադրության սեզոնների՝ կիրառելով աերոպոնիկ, հիդրոպոնիկ և գրունտային համակարգեր,
աշխատանքներ մշակության մեքենայացման և ավտոմատացման, կառույցներում միկրոկլիմայի ապահովման և կառավարման ինովացիոն ներդրումների նպատակով, ըստ գիտականորեն հիմնավորված տեխնոլոգիական քարտերի բույսերի ժամանակակից կենսատեխնոլոգիական մեթոդներով բազմացման, խնամքի և արտադրանքի որակի հսկողություն, միջոցառումներ ստացվող արտադրանքի տեխնիկատնտեսական արդյունավետության ապահովման ուղղությամբ:
Բույսերի պաշտպանությունը գյուղատնտեսական արտադրության կարևորագույն օղակներից մեկն է, որն ուղղված է վնասատուներից, հիվանդություններից և մոլախոտերից բերքին հասցվող վնասների չափերի նվազեցմանը, բարձր և որակյալ բերքի ստացմանը: Այս ոլորտի մասնագետի խնդիրն է գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների, հիվանդությունների հայտնաբերումը և ախտորոշումը, դրանց զարգացման ընթացքում վնասակար փուլերի ժամկետների ճշտումը, զանգվածային բազմացման և զարգացման պատճառները, դրանց կանխատեսումը և ահազանգումը, վնասատուների և հիվանդությունների տնտեսական վնասակարության ներքին շեմերի որոշումը: Դա հնարավորություն է տալիս մշակել գիտականորեն հիմնավորված պայքարի միջոցառումների ինտեգրացված համակարգեր, որոնցում կանոնակարգվում է վնասատուների, հիվանդությունների, մոլախոտերի դեմ կիրառվող պայքարի քիմիական միջոցների օգտագործումը: ՀՀ-ում բույսերի պաշտպանության ոլորտի մասնագետների համար առկա հիմնական աշխտատեղերն են՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, այդ ծառայության բուսասանիտարական տեսչությունը, սննդի անվտանգության ծառայության ախտորոշիչ լաբորատորիան, սահմանային հսկիչ կետերը, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները (ԳԱՄԿ), ջերմատները, բուժանյութերի վաճառասրահները:
«Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող մասնագետն իրականացնում է գյուղատնտեսական հողատեսքերի բարելավման, հողերի բերրիության բարձրացման, պահպանման, ջրարբիացման մակարդակի և տնտեսական արդյունավետության ապահովում, գյուղատնտեսական ցանքերի և տնկարկների նպատակային կառուցվածքի մշակում, դրանցում սորտերի և հիբրիդների, մշակաբույսերի տեսակային կազմի ապահովում, տարբերակված ագրոտեխնի-կայի, այդ թվում անհրաժեշտ և արդյունավետ ցանքաշրջանառությունների, հողի մշակության, պարարտացման, բույսերի խնամքի, դրանց պաշտպանության, արտադրանքի որակի հսկողություն, գիտականորեն հիմնավորված տեխնոլոգիական քարտերի մշակում, ագրոմիջոցառում-ների տեխնիկական և տնտեսական արդյունավետության որոշում, գյուղատնտեսական մշակաբույսերի բարձրարդյունավետ, բնակլիմայական պայմաններին լավ հարմարված, որակյալ և ժամանակակից շուկայի պահանջները բավարարող սորտերի և հիբրիդների ստեղծման աշխատանքներ, տարածաշրջանի կամ տնտեսության համար սորտերի ընտրություն, մասնակցություն սերմնաբուծական ցանքերի և բազմամյա մայր տնկարկների փորձորոշման, խնամքի և բերքահավաքի (տեսակավորման, գնահատման) աշխատանքներին, ընտրված տեխնոլոգիաների ճիշտ կիրառում: