Գայանե Հարությունի Գասպարյան
Տնօրենի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0004, Իսակովի պողոտա 24
- (010) 77 88 90
- [email protected]
Պատմությունը և նպատակը
Գիտական կենտրոնը հիմնադրվել է 1958 թվականին՝ որպես Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ: 2003 թվականից այն, արդեն որպես ՊՈԱԿ, գործել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում, իսկ 2012 թվականից վերակազմավորվել է որպես Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի: Կենտրոնի տարբեր բաժիններում և դրանց համապատասխան լաբորատորիաներում կատարվում են տարատեսակ ու բազմաբնույթ հետազոտություններ (հանրապետության հողային ռեսուրսների ուսումնասիրում, դրանց ծագումնաբանական առանձնահատկությունների բացահայտում, աղուտ-ալկալի հողերի բարելավման տեխնոլոգիաների մշակում, հողերի էրոզիայի դեմ պայքարի և էրոզացված հողերի բերրիության վերականգնման տեսական և կիրառական մեթոդների մշակում, հանքային և օրգանական պարարտանյութերի կիրառման օրինաչափությունների բացահայտում և այլն), որոնց արդյունքներն իրական հիմք են՝ կապված հանրապետության հողերի պահպանման, արդյունավետ օգտագործման ու բերրիության բարձրացման միջոցառումների կիրառման խնդիրների հետ:
Գիտական կենտրոնի ամբորջ ներուժն այսօր կենտրոնացած է գյուղատնտեսական գիտությանն առաջադրված արդիական խնդիրների լուծման վրա: Դրանք են.
- Հանրապետության հողերի դեգրադացման պատճառների բացահայտումը և գլոբալ կլիմայական փոփոխության պայմաններում դրա դեմ միջոցառումների մշակումը
- Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերում այլընտրանքային հանքային, օրգանական և կենսաբանական ծագում ունեցող պարարտանյութերի արդյունավետության բացահայտումը, արդյունաբերական կենտրոնների շրջակա հողերում տեխնածին ծանր մետաղների բացասական հետևանքների չեզոքացման միջոցառումների մշակումը
- Հանրապետության լեռնատափաստանային գոտում հողերի մշակության ժամանակակից տեխնոլոգիաների ( զրոյական, նվազագույն) մշակումը, ինչպես նաև այդ հողերում ոռոգման առավել խնայողական ռեժիմների ու մեթոդների կիրառումը:
Գիտական կենտրոն մասնաճյուղում գործում է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում միակ Հողային թանգարանը: