Երկկողմանի ծրագրի շրջանակում Հետազոտությունների, կրթության և նորարարությունների շվեյցարական պետական քարտուղարությունը (SERI), Ռուսաստանի և ԱՊՀ-ի Առաջատար տունը մեկնարկում են 2020 «Seed Funding» դրամաշնորհային ծրագիրը Շվեյցարիայի և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի միջև համագործակցություն իրականացնելու համար։
Ծրագրի նպատակն է խրախուսել Շվեյցարիայի և իրավասու երկրների ակադեմիական աշխատակիցների միջև համագործակցությունը։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 14-ն է։
Ֆինանսավորում՝ առավելագույնը 10000 շվեյցարական ֆրանկ։
Մանրամասներ՝
https://unige-leadinghouse.ch/?fbclid=IwAR2nQh5dyWkpYbehQJmAhTgTzu4hc2kWUONyKsolx-quLohur8VfyjRfiP4,