Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում համալսարան այցելած հերթական խումբը ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջից էր: Քոլեջի ուսանողներն այս անգամ այցելեցին միայն Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիա եւ երկար մնացին այնտեղ. եկել էին ոչ թե պարզապես ծանոթանալու, այլ՝ գործ անելու հատուկ նպատակով: Նրանք հաճույքով, ոգեւորությամբ, սովորելու մեծ ցանկությամբ վարպետաց դաս անցան Նարինե Հովհաննիսյանի օգնությամբ եւ սեփական ձեռքով հաց թխեցին՝ յուրահատուկ բաղադրագրով, առողջարար:
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետները վստահություն են հայտնում, որ հացաթխման այս շատ հետաքրքիր դասն ու փորձառությունը քոլեջի ուսանողներին կօգնեն հստակեցնել մասնագիտական կողմնորոշման հարցում իրենց կայացնելիք որոշումները: Այնպես որ երիտասարդները լաբորատորիայից վերադարձան ոչ միայն սեփական ձեռքով թխած հացով…
Շնորհակալություն Նարինե Հովհաննիսյանին՝ դասի եւ ուսանողների կողմնորոշման հարցում իր մեծ պատրաստակամության համար: