Սիրելի ագրարայինցիներ,
2008 թվականից ի վեր փետրվարի 19-ը մեր երկրում գիրք նվիրելու օրն է: Այն խորհուրդ ունի բարձրացնելու գրքի դերը մեր կյանքում եւ մեծացնելու գրքասերների բանակը:
Շնորհավորում ենք Գիրք նվիրելու օրվա եւ փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով ու սիրով բոլորին հրավիրում ենք փետրվարի 21-ին ժամը 13:00-ին մասնակցելու ՀԱԱՀ գիտական գրադարանի եւ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի կազմակերպած «ԳԻՐՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐ» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում կարող եք ստանալ, ինչպես նաեւ գրքեր նվիրել միմյանց եւ բուհի գրադարանին:
Հարգանքով՝ ՀԱԱՀ գիտական գրադարան
ՀԱԱՀ 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ 302 սենյակ