Ամառը շատերի համար հանգստի շրջան է, շաբաթ-կիրակին՝ անձնական-անձեռմխելի տիրույթ, բայց ոչ մեր մասնագետների համար: Ամառը դաշտային աշխատանքների եռուն շրջան է, որի մեկ օրը, ինչպես ժողովուրդն է ասում, տարի կկերակրի: Ուրեմն, մեր մանագետները պետք է լինեն հողի մշակների կողքին՝ նրանց աջակցելու-հուշելու-օգնելու նպատակով:
Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Ալինա Թադեւոսյանը, «Առողջ այգի» ընկերության գլխավոր մասնագետ Գեւորգ Հարությունյանը վերջին մի քանի «ուիք էնդը» անցկացրել են Արարատի, Լոռու, Տավուշի մարզերի գրեթե բոլոր համայնքներում:
Ջերմատներ, պայքար վնասատուների դեմ, էտի գրագետ իրականացում, սրանք խնդիրներ են բազում նրբություններով, որոնց մասին պետք է տեղյակ լինի հողի մշակը: