«Oրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը շարունակում է փաստաթղթերի ընդունումը 

Ի գիտություն «Oրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի դիմորդների, փաստաթղթերի ընդունումը շարունակվելու է մինչեւ հուլիսի 5-ը ներառյալ։

Վիեննայի Բոկու համալսարանի, ՀԱԱՀ-ի, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի եւ օրգանական գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմված ծրագրի նպատակն է պատրաստել օրգանական գյուղատնտեսության ոլորտի՝ արդիական գիտական եւ գործնական գիտելիքներով զինված մասնագետների։

Մագիստրանտները գիտելիքներ կստանան հողի բերրիության, օրգանական հավաստագրման, տեղական եւ միջազգային օրգանական չափորոշիչների, բնական ռեսուրսների հարակայուն կառավարման, օրգանական մշակաբույսերի ու մրգերի արտադրության եւ վերամշակման, օրգանական անասնաբուծության վերաբերյալ։

Մագիստրոսական ծրագրի դասերը տեղի են ունենալու երեկոյան ժամերին։

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։