Իրավաբան
Աշխատանքի նկարագրություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հայտարարում է մրցույթ Իրավաբանական բաժնի իրավաբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- ՀԱԱՀ-ի կորպորատիվ փաստաթղթերի, պայմանագրերի, այլ փաստաթղթերի մշակմանը մասնակցություն, մշակում, առկա պայմանագրերի, այլ փաստաթղթերի իրավական համապատասխանեցում,
- Իրավաբանական և կազմակերպաիրավական բնույթի հարցերով խորհրդատվություն,
- Իրավական հարցերի վերլուծություն (ինչպես նաև անհրաժեշտ այլ առաջադրանքների կատարում) Համալսարանի և այլ կողմերի միջև ծագած վեճերի կամ հնարավոր վեճերի հետ կապված,
- Համալսարանի շահերի պաշտպանության ապահովում պետական իրավասու մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում,
- Հայցադիմումների, դիմումների, դրանց պատասխանների, հակընդդեմ հայցերի, այլ փաստաթղթերի կազմում,
- Դատական ներկայացուցչության իրականացում,
- Համալսարանին վերապահված գործառույթների և կրթական համակարգի իրավական աշխատանքների կազմակերպում և համակարգում,
- Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների և իրավական գործընթացների, օրինականության ապահովում:
Պահանջվող որակավորում և հմտություններ՝
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Կրթական ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու, կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Աշխատասիրություն, բարեխղճություն, գաղտնապահություն, կարգապահություն, ճշտապահություն և ճշմարտախոսություն:
Աշխատանքային ժամերը՝ 9:00-17:00
Դիմելու կարգը՝ Բոլոր համապատասխան մասնագետները կարող են իրենց նկարով ինքնակենսագրականները /CV/ ուղարկել [email protected] էլ. հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով Իրավաբան:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15․02․2023 թ.: