Մրցույթ ապագա գինեգործների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 1 տարով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1), բացառությամբ այն ուսանողների, ովքեր ավարտում են 2020-21 ուս․ տարում: Խրախուսվում է նաև հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներքոհիշյալ փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին.
1. ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից կամ նամակ դեկանի/փոխդեկանի էլ․ հասցեով այն հիմավորմամբ, որ թեկնածուն տվյալ ֆակուլտետի ուսանող է

  1. անձնագրի պատճե
  2. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  3. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
  4. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  5. անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
  6. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 26-ը:

Օգտակար հղումներ․

Գայզենհայմի համալսարանի վերաբերյալ
Առարկաների ցանկը
Անհրաժեշտ փաստաթղթեր

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով:

❗ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 պանդեմիայի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի (օրինակ՝ ուսանողը հեռավար եղանակով մասնակցի ընդունող համալսարանի դասերին՝ առանց ՀՀ-ն լքելու) փոփոխություն։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները։