Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 10 ամսով Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- անձնագրի պատճեն
- ուղեկցող (մոտիվացիոն) նամակ (անգլերենով)
- ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
- ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
- անգլերենի եւ/կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
- առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 17-ը։
Օգտակար հղումներ․
- Գայզենհայմի համալսարանի վերաբերյալ՝ https://www.hs-geisenheim.de/en/
- Առարկաների ցանկը՝ https://www.hs-geisenheim.de/en/studies/prospective-students/degree-programs/international-wine-business-bsc-english-program/#
- Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզային եւ ապահովագրությանն առնչվող ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետեւանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչեւ մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ տվյալ երկրի եւ համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։