Միջազգային կապերի դեպարտամենն այս տարի եւս փորձել է անել առավերագույնը՝ միջազգային հարթակներում ՀԱԱՀ-ն ներկայացնելու եւ մասնակցելու տեսանկյունից։
Միայն Էրազմուս+ ՀԳ1-ի շրջանակում 2022-ին ՄԿԴ-ն համագործակցել է եվրոպական 10-ից ավելի երկրի եւ 37 համալսարանի հետ։ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով 79 աշխատակից վերապատրաստվել կամ դասավանդել է ԵՄ տարբեր համալսարաններում։ Միայն այս տարի 13 աշխատակից հաճախել է Ռադբաուդի համալսարանի (Նիդերլանդներ) ամառային դպրոց, 6 հոգի գործուղվել է Տուշայի համալսարան (Իտալիա), 9-ը՝ Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտ (Պորտուգալիա), 5-ը՝ Արեւմտյան Ատիկայի համալսարան (Հունաստան)։
Էրազմուս+-ի շրջանակում հյուրընկալել ենք 18 աշխատակցի՝ ԵՄ տարբեր համալսարաններից, որոնք վերապատրաստվեցին կամ դասավանդեցին ՀԱԱՀ ֆակուլտետներում։ Իսկ 5 ուսանող ուսումը շարունակեց արտերկրում։
Էրազմուս+ ՀԳ2 SMARTI եւ GeoTAK ծրագրերի մասնակիցները վերապատրաստվել են Պորտուգալիայում, Իսպանիայում եւ Բելգիայում։ ՄԿԴ աշխատակիցները (եւ ոչ միայն) մասնակցել են միջազգային տարատեսակ միջոցառումների եւ շաբաթների, որոնց ընթացքում փորձել են ընդլայնել համագործակցության շրջանակներն ու նոր գործընկերներ ձեռք բերել։ Արդյունքները տեսանելի են։
Էրազմուս+ միջազգային տեղեկատվական օրերին՝ հոկտեմբերին, ՄԿԴ-ն կազմակերպել է 2-օրյա հանդիպումներ 1-ին կուրսեցիների հետ: Նպատակն էր նորաթուխ համալսարանականներին ծանոթացնել միջազգային հնարավորություններին եւ խթանել նրանց օտար լեզվի կարողությունների զարգացումը։ Տեղեկատվական օրերի շրջանակում ՄԿԴ-ն ներկայացրեց 2015-2021 թթ. էրազմուսյան փորձը, արդյունքներն ու ազդեցությունը համալսարանի վրա (https://heyzine.com/flip-book/e492a789a3.html?fbclid=IwAR1koBY-KL9FNmA_A9WTgIwoQAMnZ9_dsz4DultIMDZBbd1ZZFvje3Vjv7o), որի մանրամասն վերլուծությունը կատարել էր ՄԿԴ պետ Գ. Համբարձումյանը։ Հավելենք, որ նման վերլուծությունը եւ ներկայացումը բացառիկ էր ՀՀ բուհերի շրջանում եւ արժանացավ բարձր գնահատականի։
Համագործակցություն ենք սկսել բոլորովին նոր՝ Մարկի պոլիտեխնիկական, Կրակովի գյուղատնտեսական, Պորտոյի, Բուրգունդիա-Ֆրանս-Կոնտե համալսարանների հետ։
ՀԱԱՀ-ը հարթակ է հանդիսացել նաեւ տարբեր հանդիպումների համար։ Այսպես, նոյեմբերի 8-ին հյուրընկալել ենք Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչներին: Նպատակն էր համախմբել հայաստանյան բուհերի ՄԿԴ ներկայացուցիչներին եւ քննարկել բուհերում ներառականությանն առնչվող մարտահրավերներն ու փոխանակման ծրագրերի վիճակագրության վարման լավագույն փորձը։
Հաջորդ հանդիպումը ՀԱԱՀ-ում տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին՝ կրկին կազմակերպել էր Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը։ Հանդիպման թիրախը ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներն էին։ Էրազմուս+-ի ազգային գրասենյակի կազմակերպած վերջին տեղեկատվական օրը դեկտեմբերի 5-ին էր՝ Պոլիտեխնիկական համալսարանում։
2022-ին մեկնարկեց երկու խոշոր նախագիծ, որոնց գլխավոր համակարգորղը ՀԱԱՀ-ն է, իսկ հայտադիմումները կազմել էր ՄԿԴ-ն։ Առաջինը Visegrad+ հիմնադրամի ֆինանսավորմամբ «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք․ v4 փորձի փոխանցումը» նախագիծն է, որի շրջանակում մյուս տարի ՀԱԱՀ-ում կբացվի փափուկ հմտությունների զարգացման կենտրոն։
Ճիշտ է, ՀԱԱՀ-ը միշտ մասնակցել է Էրազմուս+ ՀԳ2 նախագծերին, սակայն առաջին անգամ ՀԱԱՀ-ը կհամակարգի դրանցից մեկը, ինչը կարելի է համարել ՄԿԴ-ի գործունեության տարեվերջյան արդյունավետ ամփոփում։ «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) նախագծի հիմնական նպատակը ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ նոր մագիստրոսական կրթական ծրագրի ստեղծումն է։
2021-2022-ին ՄԿԴ-ի կարևոր ձեռքբերումներից է European Solidarity Corps-ի ՀԱԱՀ-ին 8 տարի ժամկետով շնորհված Որակի պիտակը (Quality Label), որի շնորհիվ հնարավորություն կունենանք ընդունելու կամավորներ։ Ընդ որում, նման պիտակ ՀՀ բուհերից միայն 2-ն ունեն։
Ամփոփելով, ՄԿԴ-ն շնորհակալություն է հայտնում միջազգային բոլոր գործընկերներին՝ մեզ վստահելու եւ շարունակական համագործակցության համար։
ՄԿԴ-ն շնորհավորում է բոլորին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ եւ մաղթում խաղաղ երկինք։