Միջազգային մրցույթ «Սննդի կենսաբազմազանության արժեքի բարձրացումը ձեր երկրում»

Աշխարհի տարբեր երկրների մագիստրանտներ հրավիրվում են մասնակցելու Սննդի միջազգային ուսանողական մրցույթ խաղին։

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 3-5 մագիստրանտներից բաղկացած խմբեր, որոնք գրանցված են սննդի հետ կապված որևէ ծրագրում աշխարհի որևէ վայրում:

Մրցույթը սկսվելու է 2020 թվականի հոկտեմբերին, և ընդունված թիմերը մասնակցելու են 6 առցանց սեսիաների հաջորդ 4 ամիսների ընթացքում: Մրցույթը ավարտվելու է 2021 թվականի փետրվարի կեսին առցանց խորհրդաժողովի միջոցով, որի ժամանակ բոլոր թիմերը ներկայացնելու են իրենց նախագծերը և հայտարարվելու են հաղթողները։

Մրցույթին մասնակցելը կբարելավի ուսանողների գործնական ունակությունները սննդի հարակայուն արտադրության/վերամշակման իրական խնդիրները պարզելու և լուծելու համար։

Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 30-ն է:

Մանրամասներ՝ https://www.food-sHYPERLINK “https://www.food-sta.eu/ff4us-2020″tHYPERLINK “https://www.food-sta.eu/ff4us-2020″a.eu/ff4us-2020

Նախորդ մրցույթներ՝ https://wwwHYPERLINK “https://www.food-sta.eu/foodfactory-4-us”.food-sta.eu/foodfactory-4-us