Հարգելի դիմորդ, մեկնարկում է 2022-2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի ընդունելությունը:
Մագիստրատուրայի հեռակա վճարովի ուսուցման համակարգի ընդունելության համար կարող են դիմել՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2022-2023 ուստարվա շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները։
Դիմում-հայտերը կարող եք լրացնել սույն թվականի սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 28 -ը ներառյալ (երկուշաբթի – ուրբաթ՝ ժամը 09։00-17։00)։
Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը`
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի),
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
- զինվորական գրանցման փաստաթղթերի պատճեն բնօրինակի առկայությամբ (ներկայացնում են անձամբ),
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը բնօրինակի առկայությամբ,
- ստացած մրցանակների, վկայականների, դիպլոմների պատճենները՝ առկայության դեպքում,
- համալսարանի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
Կրթական ծրագրերի, ընդունելության տեղերի եւ ուսման վարձերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի ընդունող հանձնաժողով՝
Հասցե` ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ
Հեռ.` 012-58-58-28, (+37495) 521753
Էլ․փոստ` [email protected]