Քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտները կարող են առանց քննությունների ընդունվել Ագրարային համալսարան

2024-2025 ուսումնական տարում քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները կարող են առանց միասնական քննությունների ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան։

Նշված ուսումնական հաստատությունների շրջանավարտներին (անկախ ավարտման տարեթվից) այդպիսի հնարավորություն է ընձեռում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2024 թ․ օգոստոսի 1-ի հրամանը, որով հաստատվել է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բակալավրի կրթական ծրագրերով առկա եւ հեռակա ուսուցմամբ փորձնական ընդունելության կարգը։

Այս կարգի ընդունումը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ագրարային եւ հարակից ոլորտների մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից է բխում։

Հաստատված կարգով սահմանվում են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ ՀԱԱՀ բակալավրիատի համապատասխան կրթական ծրագրերով փորձնական ընդունելության ընթացակարգը, ժամկետները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ըստ կրթական ծրագրերի առկա տեղերի եւ համապատասխան արհեստագործական եւ միջին մասնագիտական մասնագիտությունների ցանկերը։

Առկա ուսուցման համար դիմումերն ընդունվում մինչեւ օգոստոսի 30-ը՝ հետեւյալ կրթական ծրագրերով․

  • Անասնաբուժություն – 50 տեղ,
  • Ճշգրիտ գյուղատնտեսություն – 35 տեղ։

Հեռակա ուսուցման համար դիմումերն ընդունվում մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ ՀԱԱՀ բակալավրիատի ոչ տնտեսագիտական բոլոր (բացի «Անասնաբուժություն» եւ «Ճշգրիտ գյուղատնտեսություն») կրթական ծրագրերով – 405 տեղ։

Կարգին կարելի է ծանոթանալ այստեղ