Կախասնկերի աճեցման վերաբերյալ գործնական հմտություններ փորձագետից

Փետրվարի 14-ին ICARE-Armenia-ի հրավերով ԱՄՆ Դյուկի համալսարանի Բույսերի պաթոլոգիաների եւ սնկագիտության դոկտոր Խալիդ Համիդը ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում ուսանողների համար դասախոսություն կարդաց կախասնկերի աճեցման եւ բույսերի ու սնկերի փոխազդեցության թեմաներով:

Դոկտոր Համիդն իր խոսքում նշեց, որ Հայաստանն այս ոլորտում առաջ է մի շարք երկրներից. նա Տավուշի մարզում աշխատել է սնկարտադրությամբ զբաղվող փոքր տնտեսությունների հետ: Նա հավելեց, որ ծնունդով լինելով հայաշատ Բաղդադից, միշտ հիացել է հայերի նորարարությամբ եւ հնարամտությամբ, ձեռքի տակ եղած միջոցնելով հնարավոր ամեն ինչ մեքենայացնելու նրանց ունակությամբ:

Դասախոսությունը հետաքրքիր էր եւ լավ կառուցված. դոկտոր Համիդը ցուցադրեց նաեւ փորձանմուշներ՝ ավելի պատկերավոր դարձնելով խոսքը:

Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին դասախոսին, որոնց նա սիրով պատասխանեց: Այս հրավիրյալ դասախոսությունը ուսանողների համար եւս մեկ առիթ էր հետաքրքիր ոլորտի զարգացման միտումներին ավելի լավ ծանոթանալու եւ գործնական հմտություններ ձեռք բերելու համար: