Պաշտոն՝ Կարիերայի զարգացման առաջատար մասնագետ
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը մրցույթ է հայտարարում Կարիերայի զարգացման առաջատար մասնագետի թափուր հաստիքը լրացնելու համար
Աշխատանքի նկարագրություն
- Շրջանավարտների և ուսանողների կարիերայի զարգացմանը նպաստող ծառայությունների մատուցում:
- Աշխատանքային տոնավաճառների, կարիերայի օրերի, կլոր սեղանների, գործատուների հետ հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում:
- Թափուր աշխատատեղերի, վերապատրաստման հնարավորությունների, տոնավաճառների, ցուցահանդեսների վերաբերյալ տեղեկագրերի, թերթիկների և առցանց նյութերի հրատարակում:
- Ուսանողների և շրջանավարտների վերաբերյալ տեղեկատվական համակարգերի մշակում, ձևավորում և դրանց պարբերական թարմացում:
- Շրջանավարտների հետ սերտ կապերի հաստատում և հետադարձ կապի կայուն մեխանիզմների ստեղծում:
- Շրջանավարտների զբաղվածության ապահովում և զբաղվածության մակարդակի մշտադիտարկում:
- Բուհ-գործատու կայուն և հետադարձ կապի ապահովում, գործատուների տվյալների բազայի պարբերական թարմացում։
- Համաձայնագրերի և հուշագրերի կնքում և դրանց իրականացման ապահովում:
Պահանջներ
- Վիճակագրական վերլուծության ծրագրակազմերով (SPSS/ STATA) քանակական տվյալների հետ աշխատանքի փորձ,
- Կրթության ոլորտում կարիերայի զարգացման և խորհրդատվության փորձը խիստ ցանկալի է,
- Հաղորդակցման և բանակցելու լավ արտահայտված կարողություններ,
- Կազմակերպչական ունակություններ,
- Քանակական և որակական վերլուծություններ կատարելու փորձ,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Բարձրագույն կրթություն։
Դիմելու ընթացակարգ
Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել նկարով ինքնակենսագրական և ուղեկցող նամակ [email protected] էլ. հասցեին` Թեմա (Subject) բաժնում նշելով ՝ «Կարիերայի զարգացման մասնագետ»:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 07.02.2020 թ.: