Կարիերայի կենտրոնը՝ մարզային դպրոցներում

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցները շարունակական կապի մեջ են մարզային դպրոցների աշակերտների, ղեկավարության եւ ուսուցիչների հետ։ Վերջին շաբաթներին մարզային ինտենսիվ այցելությունները այդ կապի ամրապնդման, պոտենցիալ դիմորդներին Ագրարային համալսարանի՝ մասնագիտական հետաքրքիր կարիերա նախանշող կրթական ծրագրերին ծանոթացնելու նպատակ են հետապնդում։

Վերջին շրջանում մերոնք այցելել են Հրազդանի թիվ 1, 10, 13, Չարենցավանի, Աբովյանի թիվ 4, Աղավնաձորի, Ոսկետափի, Արտաշատի, Դարբնիկի, Գեղակերտի, Վաղարշապատի թիվ 2, 5 ավագ դպրոցներ։ Այս դպրոցներում հիմա արդեն ծանոթ են մեր համալսարանի բակալավրական կրթական ծրագրերին, արտերկրում ուսումը շարունակելու հնարավորություններին, ինչպես նաեւ ընդունելության պայմաններին, ուսումնառության համար բուհի ընձեռած նոր ու նորարարական հնարավորություններին։

Բաժնի աշխատակիցներից բացի, աշակերտների հետ անմիջական կապի հաստատմանը մեծապես նպաստում են նաեւ տարբեր ֆակուլտետների ուսանողները։