Միջազգային շաբաթ Վալլադոլիդի համալսարանում

2022 թ․-ի հոկտեմբերի 17-21-ը Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում տեղի ունեցավ միջազգային շաբաթ, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկիրներից համալսարանների ներկայացուցիչներ, միջազգային բաժնի մասնագետներ, դասախոսներ և այլ աշխատակիցներ։ Մասնակից համալսարաններից էին Սոֆիայի բժշկական հանալսարանը, Փարիզ-Սաքլայ համալսարանը, Լոձի համալսարանը, Տալլինի համալսարանը և այլն։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից միջազգային շաբաթին մասնակցեց միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանը։

Շաբաթը հագեցած էր և΄ գործնական, և΄ մշակութային տարրերով։ Առաջին օրը Վալլադոլիդի համալսարանի միջազգային հարաբերությունների տնօրեն Մար Ֆերնանդեսը ներկայացրեց Վալլադոլիդ քաղաքը, Վալլադոլիդի համալսարանը և միջազգային հարաբերությունների բաժինը՝ խոսելով բոլոր միջազգային ծրագրերից՝ ներառյալ Էրազմուս + -ից, համալսարանի գործընկերներից և գործող պայմանագրերից։ Էրազմուս + 107/171-ին ավելի մանրամասն անդրադարձավ միջազգային հարաբերությունների աշխատակցուհի Մարիան Կալվոն։ Երկրորդ օրը միջազգային շաբաթի մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց հանդիպել Վալլադոլիդի համալսարանի միջազգային կապերի համակարգողների հետ և քննարկել հետաքրքրող հարցերը և հետագա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև նույն օրը մասնակիցների հետ իրենց փորձով կիսվեցին համալսարանի Էրազմուս ուսանողական ցանցից երեք ուսանողներ։

Մասնակից յոթ համալսարաններ միջազգային շաբաթի ընթացքում ներկայացրեցին իրենց համալսարանում Էրազմուս+ ծրագրի իրականացման լավագույն փորձը, իսկ ՀԱԱՀ-ի կողմից Սուսաննա Հայրապետյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ը իր բոլոր ենթակառույցներով և Էրազմուսյան լավագույն փորձը, որը կազմվել էր ՄԿԴ-ի կողմից։ Սուսաննա Հայրապետյանը խոսեց նաև ՀԱԱՀ-ի միջազգային կապերի դեպարտամենտի ծրագրերից՝ ներառյալ Visegrad+, AWDA և Էրազմուս + ՀԳ2 GeoTak և SMARTI ծրագրերից։

Շարժունության մշակութային տարրերը ներառում էին շրջայց Վալլադոլիդ քաղաքով, իսպաներեն լեզվի դասընթաց, այցելություն Սեգովիա քաղաք և Սեգովիա քաղաքի կամպուս, իրավաբանության ֆակուլտետ և այլն։ ՀԱԱՀ-ը ցանկանում է հատուկ շնորհակալություն հայտնել Վալլադոլիդի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի աշխատակիցներին միջազգային շաբաթը հրաշալի կազմակերպելու համար։