Հայաստանի Հանրապետության կառավարության 27.05.2020թ N856-Ն որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցմամբ (համապատասխան մասնագիտությամբ) 2-րդ կուրսում կրթությունը շարունակելու համար մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
- դիմում` ուղղված ռեկտորին.
- ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը.
- արձանագրության պատճենը.
- չորս լուսանկար (3×4 չափսի).
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական)
- զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել՝
ք. Երևան, Բուռնազյան-143, հեռ. 010451200 099656949: