Հրապարակվել է էրազմուս+ ՀԳ2 SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի լրատուի 4-րդ համարը։ Այն արտացոլում է նախագծի վերջին շրջանի գործունեությունը, ինչպես նաեւ անդրադառնում որոշ ապագա զարգացումների։
Նախագծի հիմնական նպատակը գործընկեր համալսարաններում անգլերեն լեզվով դասավանդման եւ վերապատրաստման հարցում տարբեր մասնագիտության տեր դասախոսներին օգնելն է, ինչպես նաեւ հայաստանյան եւ ռուսաստանյան շահառու բուհերի միջազգայնացմանը, աշխատակազմերի ու ուսանողների շարժունությանն ու փոխանակմանն օժանդակելը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը SMARTI նախագծի հայաստանյան վեց գործընկերներից մեկն է։
Ծանոթացեք SMARTI-ի լրատուի հայերեն եւ անգլերեն տարբերակներին։