Երեկ՝ մարտի 25-ին, Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ստեղծման աշխատանքների շրջանակում ՀԱԱՀ-ում կայացավ աշխատաժողով-քննարկում «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության խորհրդատուների եւ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հյուրերի թվում էին Ագրարայինին արդեն քաջածանոթ Ջորջետա Աուկտորը՝ TUMint-ի ծրագրերի ավագ ղեկավարը եւ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տեխնոլոգիական կլաստերի համակարգող, ՀԱԱՀ շրջանավարտ Արարատ Սահակյանը։
Առանցքային հարցերից էին Հայաստանի համատեքստում բուհերի նորարարական ներուժի օգտագործման հնարավորություններն ու բացերը, տեխնոլոգիական կլաստերի շրջանակում նորարարության խթանմանն ուղղված առաջարկությունները։
TUMint-ը պատասխանատու է Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձեւավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար։