Հաց, հրուշակեղեն և շոկոլադագործություն


Հաց, հրուշակեղեն և շոկոլադագործություն
ՄԻԱՑԻՐ ՄԵՐ ՀԱՄԵՂ ԹԻՄԻՆ

Ցանկանու՞մ ես սովորել և զբաղվել հացամթերքի և շոկոլադի արտադրությամբ, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։
Դասընթացի շնորհիվ կսովորես՝

Պատրաստել ճիշտ տեխնոլոգիական պարամետրերով խմոր և ստանալ արտադրանք,
ձևավորել մտքեր նորարարական արտադրատեսակների մշակման ուղղությամբ,
պատրաստել տարբեր նորարարական հացատեսակներ,
հաշվարկել բաղադրագրեր,
պատրաստել տարբեր շոկոլադային զանգվածներ,
տարբերել մթերքի սննդային, կենսաբանական և էներգետիկ արժեքները, ինչպես նաև հաշվել շոկոլադի և շոկոլադային արտադրատեսակների էներգետիկ արժեքները,
գործնականում կատարել ստացված արտադրանքի որակի ստուգում լաբորատոր գործիքների միջոցով,
անցկացնել համտես և բացահայտել արտադրանքի արատները:

Դասընթացին կարող են դիմել հացաթխման և շոկոլադագործության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք, որոնք ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները և կարողությունները տվյալ բնագավառում, ունեն արտադրությունում աշխատելու փորձ, ինչպես նաև նրանց համար, որոնք այս ոլորտում դեռևս սկսնակ են, սակայն ցանկանում են սեփական արտադրություն հիմնել:

Դասընթացը բաղկացած կլինի ինտերակտիվ դասախոսություններից, որոնք կզուգորդվեն գործնական առաջադրանքների իրականացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության ուսումնական լաբորատորիայում:

Դասընթացը կազմակերպվում է ՀԱԱՀ-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ | SDA) ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Reconomy-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի* շրջանակներում։
Reconomy-ն Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ:

 Տևողությունը՝ 4 շաբաթ
 Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր

Հետադարձ կապ

 Լրացուցիչ հարցերի դեպքում՝ 012 54 57 13, 055 52 67 18
 Էլ․ փոստի հասցեն՝ [email protected]