Հարգելի ուսանողնե՛ր եւ շրջանավարտնե՛ր։
Եթե դուք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանող եք կամ շրջանավարտ եւ հետաքրքրված եք ձեր կրթությունը շարունակելու Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման կամ Ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական կրթական ծրագրերով, կամ ավարտել եք այդ մագիստրոսական ծրագիրը եւ/կամ ասպիրանտ եք կամ հայցորդ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կամ ուզում եք կրթություն ստանալ այս ոլորտում եւ նպաստել ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը, ապա այս ծրագիրը ձեզ համար է:
ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն, համագործակցելով ԱՄՆ Կոլորադոյի Բոլդեր համալսարանի (ԿԲՀ) հետ, հնարավորություն է ընձեռում ձեզ մասնակցելու Ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված Համաշխարհային ճարտարագիտության առցանց ավարտական հավաստագրային ծրագրին, որն իրականացնում է Համաշխարհային ճարտարագիտության եւ դիմակայունության Մորթենսոնի կենտրոնը (ՀՃԴՄԿ):
Համաշխարհային ճարտարագիտության 12 կրեդիտ-ժամյա առցանց ավարտական հավաստագրային ծրագիրն ուսանողներին թույլ է տալիս այս ոլորտում փորձ ձեռք բերել՝ առանց գտնվելու ԱՄՆ Կոլորադոյի Բոլդեր քաղաքում: Ծրագիրը ուսանողներին կտրամադրի հիմնարար գիտելիքներ ջրային ռեսուրսների մասնագիտության վերաբերյալ՝ ներառյալ առաջնորդության եւ կառավարման, ջրի որակի, ջրի մշտադիտարկման տեխնոլոգիաների, կառավարման եւ կեղծակերպման (սիմուլյացիոն) մոդելավորման, զարգացման տնտեսագիտության եւ տվյալների վերլուծության դասընթացներ: Ծրագիրը նաեւ առաջարկում է արտադրական փորձուսուցում՝ հնարավորություն տալով ինտեգրել տեսական գիտելիքները գործնական փորձի հետ` ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում: ՀՃԴՄԿ-ի մասին ավելին կարդացեք այստեղ:
Բացի այդ, առցանց հավաստագրային ծրագրի 9 կրեդիտ-ժամը կարելի է օգտագործել ՀՃԴՄԿ-ի կողմից առաջարկվող Համաշխարհային ճարտարագիտության մասնագիտացման մագիստրոսի աստիճան ստանալու համար: Հետեւաբար, բարձր առաջադիմությամբ ուսանողները կարող են ընդունվել՝ շարունակելու իրենց մագիստրատուրան ԿԲՀ-ում, որտեղ կկարողանան մագիստրոսի կոչում ստանալ՝ ընդամենը երկու լրացուցիչ կիսամյակ մասնակցելով դասընթացների:
Դասընթացի մասին հիմնական տեղեկություններ․
- Տեւողությունը` 15 ամիս
- Ձեւաչափը` առցանց
- Շնորհվող կրեդիտների քանակը` 12 (24 ԿՓԵՀ (ECTS))
- Արժեքը` 18936,00 ԱՄՆ դոլար, որից՝
- դրամաշնորհ 9468,00 ԱՄՆ դոլարի չափով՝ Կոլորադոյի Բոլդեր համալսարանից:
- 8521,20 ԱՄՆ դոլար վճարում է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը:
- ուսանողը վճարելու է 946,80 ԱՄՆ դոլար:
- ԿԲՀ-ից ստացած կրեդիտ-ժամերը կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության կրթական հաստատությունների՝ մագիստրոսի կամ դոկտորի աստիճան շնորհող ծրագրերին:
Հավաստագրի պահանջները
Ուսանողները ստանում են ճարտարագիտական ոլորտի հավաստագիր՝ հաջողությամբ ավարտելով ԿԲՀ-ի դասախոսների կողմից դասավանդվող 12 կրեդիտ-ժամ առցանց ավարտական մակարդակի առարկաները՝ յուրաքանչյուր առարկայի համար B կամ ավելի բարձր գնահատականով: Այս պահանջները բավարարվում են թե´ հիմնական առարկաները (ընդամենը 6 կրեդիտ-ժամ) եւ թե 1 կրեդիտ-ժամ մոդուլների համակցությունը (ընդամենը 6 կրեդիտ-ժամ) հաջողությամբ ավարտելու միջոցով:
Ընդունելության պահանջները
- Բակալավրի աստիճանի դիպլոմ ցանկացած ոլորտում, որը ենթակա է ՀՃԴՄԿ-ի կողմից հաստատման:
- Միջազգային դիմորդները պետք է տրամադրեն TOEFL, IELTS կամ Duolingo գնահատական, եթե անգլերենը դիմորդի մայրենի լեզուն չէ: Անգլերենի իմացության պահանջը չի կիրառվի.
ա) Եթե դիմորդն ավարտել է լրիվ դրույքով ուսուցման առնվազն մեկ կիսամյակ այն հաստատությունում, որտեղ անգլերենն է ուսուցման լեզուն, կամ
բ) Եթե դիմորդն ունի լրիվ դրույքով աշխատանքային փորձ, որտեղ անգլերենը պաշտոնական լեզուն է այն պահին, երբ դիմում է ընդունելության ցանկալի ժամկետից հետո երկու տարվա ընթացքում:
Այն պետք է հաստատվի ձեր դիպլոմի կամ համալսարանի/գործատուի նամակի միջոցով:
Միայն անգլերեն լեզվին տիրապետող ոչ լեզվակիր դիմորդները պետք է տրամադրեն բանավոր եւ գրավոր անգլերենի համապատասխան հավաստագրեր:
Անգլերենի իմացության՝ յուրաքանչյուր քննության համար նախընտրելի միավորներն են՝ TOEFL=90 (ընդունվում են միայն համացանցի վրա հիմնված թեստեր) կամ IELTS=7.0 կամ Duolingo=115։
Դիմումի պահանջներ
- Կրթության նկարգրություն (ոչ պաշտոնական ակադեմիական տեղեկագիր)
- Ինքնակենսագրություն
- Մեկ երաշխավորագիր
- Հետաքրքրության նամակ, որը նկարագրում է դիմորդի հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ եւ ինչպես է դիմորդը նախատեսում նպաստել Հայաստանում ջրային ռեսուրսների հարակայուն կառավարմանը:
Այս բացառիկ հնարավորությունը ուսանողներին կտրամադրի արժեքավոր հմտություններ եւ գիտելիքներ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում՝ նպաստելով Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման փորձի բարելավմանը: Եթե հետաքրքրված եք այս ոլորտով եւ ցանկանում եք դրական ազդեցություն ունենալ, խորհուրդ ենք տալիս դիմել հետեւյալ հղումով՝ https://www.colorado.edu/center/mortenson/how-apply։
Լրացուցիչ տեղեկությունների եւ այս ծրագրին միանալու ձեր հետաքրքրությունը հայտնելու համար խնդրում ենք կապ հաստատել ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկանատի հետ, հեռ․՝ 095 58 19 22:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2024 թ. մայիսի 12-ը: