Փեփոյան Աստղիկ Զավենի
կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Վարիչ
Հետադարձ կապ
-
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
2-րդ մասնաշենք, 209 ա սենյակ - (+374 10) 52 95 21, ներքին` 3-01
- [email protected]
- [email protected]
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
Բաժինը ստեղծվել է 2011 թվականին: Բաժնի ստեղծման համար հիմք է հանդիսացել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ամբիոնի կաթնամթերքի պրոբլեմային լաբորատորիան՝ ԽՍՀՄ-ի կաթնամթերքի արտադրության առաջնակարգ գիտական կենտրոններից մեկը, որն հիմնադրվել էր 1959 թվականին պրոֆ. Զ.Խ. Դիլանյանի նախաձեռնությամբ: 2011 – 2019 թթ բաժինը ղեկավարել է տեխն. գիտ. դոկտոր, պրոֆ. Ռ.Ա. Բեգլարյանը, իսկ 2019 թվականից առայսօր այն ղեկավարվում է կենս. գիտ. դոկտոր, պրոֆ. Ա.Զ. Փեփոյանի կողմից:
Բաժինն ունի հարուստ պատմություն ուսումնասիրելու մագնիսական դաշտի, և ռենտգենյան և էլեկտրոնային փնջերի ճառագայթումների ազդեցությունը կաթնաթթվային մանրէների ֆիզիոլոգիա-մորֆոլոգիական, գենետիկական, կենսատեխնոլոգիական, կենսաքիմիական, կառուցվածքա-մեխանիկական և անվտանգության ցուցանիշների վրա: Աշխատակիցների կողմից մշակվել են կովի, այծի, ոչխարի կաթից, բուսական ծագման հումքից, դրանց խառնուրդներից մանկական դիետիկ, ինչպես նաև՝ թթու կաթնամթերքի և պանրի պատրաստման անթափոն տեխնոլոգիաներ և երկրորդային հումքի (թան, շիճուկ, յուղազուրկ կաթ) օգտագործման նոր մոտեցումներ:
Գիտական հետազոտությունների ուղղություններից է տարբեր ծագմամբ կաթնաթթվային մանրէների առողջապահական, գյուղատնտեսական և էկոլոգիական նշանակությամբ նոր շտամների ընտրությունը, դրանց ֆիզիոլոգիական, կենսաֆիզիկական և կենսատեխնոլոգիական հատկությունների պարզաբանման հիման վրա՝ նոր ֆերմենտային պատրաստուկների, կենսաբանական ակտիվ նյութերի, կաթնամթերքի մերանների ստացումն ու առաջարկը:
Գիտահետազոտական աշխատանքների հիմնական նպատակներն են.
-
-
-
- առաջնորդվելով «Մեկ Առողջություն» (One health) սկզբունքով, քննարկել կաթնաթթվային բակտերիաների դերը հող – բույս – կենդանի – մարդ շղթայի օղակներում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բուսական և կենդանական ծագմամբ հումքի և մթերքի վերամշակման տեխնոլոգիաների համահունչ մշակմանը:
- մշակել/զարգացնել հակաբիոտիկային դեղամիջոցներին ալտերնատիվ նորագույն մոտեցումներ՝ բազմակայուն հիվանդածին բակտերիաների դեմ պայքարի համար:
- տեղական հումքի հիման վրա մշակել/զարգացնել բարձր որակի և տնտեսապես ձեռնատու ֆունկցիոնալ կաթնամթերք:
-
-
Կրթական/խորհրդատվական աշխատանքներ. Բաժնի աշխատակիցները կրթական/խորհրդատվական աշխատանքներ են իրականացնում ինչպես ԲՈՒՀ-ի շրջանակներում, այնպես էլ ՀՀ ֆերմերային տնտեսությունների, կաթ, միս, ձուկ արտադրող և վերամշակող ձեռնարկությունների աշխատակիցների համար: Կազմակերպվում և անցկացվում են ՀՀ և միջազգային սեմինարներ, ուսուցողական դասընթացներ ժամանակակից տեխնոլոգիաների և սննդամթերքի անվտանգության, փորձաքննության, ստանդարտացման և սերտիֆիկացման վերաբերյալ:
Աշխատակիցների ղեկավարությամբ պաշտպանվել են 8 դոկտորական և 120-ից ավելի թեկնածուական ատենախոսություններ, ստացվել են 9 տասնյակից ավելի հեղինակային վկայագրեր, գյուտերի արտոնագրեր, պատենտներ, 50 տեխնիկական պայմաններ, հրահանգներ, մշակվել են 65 տեսակի կաթնամթերքների, մսամթերքների, ձկնամթերքների տեխնոլոգիաներ, որոնք ներդրվել են արտադրության մեջ (Գառնի, Հայկական, Արցախ, Զովաշեն և այլ պանիրներ, Արաքս, Մասիս, Անարեքս և մսային և ձկնային հումքից և ենթամթերքներից պահածոների արտադրության եղանակով և այլն): Վերջին 5 տարիների ընթացքում բաժնի աշխատակիցների կողմից հրատարակվել են տասնյակ ուսումնամեթոդական ձեռնարկներ և բրոշյուրներ, գիտական հոդվածներ: